Բաժիններ՝

Սիրիայում սահմանափակ գործողություն իրականացնելը բյուջեի համար կարժենա մի քանի տասնյակ միլիոն դոլար. Պենտագոն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ սահմանափակ ռազմուժ կիրառելն ամերիկյան բյուջեի համար կարժենա տասնյակ միլիոնավոր դոլար: Այս մասին երեկ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:

Հեյգելը պետքարտուղար Ջոն Քերիի և ԱՄՆ զինված ուժերի Միացյալ շտաբների ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսիի հետ մասնակցել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Արտաքին հարցերով հանձնաժողովի լսումներին:

Հեյգելն ընդգծել է, որ իրենք պատրաստել են տարբեր գնահատականներ՝ կախված գործելու տարբերակներից, որը կընտրվի նախագահի որոշմամբ: Միևնույն ժամանակ անկախ ռազմական փորձագետները կարծում են, որ Սիրիայում սահմանափակ գործողություն իրականացնելու ծախսը հաշվարկվելու է ոչ թե տասնյակ, այլ՝ հարյուրավոր միլիոն դոլարներով:

Ամենամեղմ հաշվարկներով՝ այդ գործողությունն արժենալու է 200 միլիոն դոլարից ավելի: Մասնագետները մասնավորապես հիշեցնում են, որ «Տոմահավկ» տիպի մեկ թևավոր հրթիռը Պենտագոնի համար արժենում է մոտ 1.5 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս