
Իրավապաշտպանը Պուտինին պատմել է բարդ իրավիճակում հայտնված հայ ներգաղթյալ ընտանիքի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհարժեշտ է համարում վերջ դնել Ռուսաստանում ապօրինի աշխատուժի օգտագործմանը: Հանդես գալով ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով խորհրդի նիստում` իրավապաշտպան Անդրեյ Բաբուշկինը պատմել է մի հայ ընտանիքի մասին, որը հայտնվել է բարդ իրավիճակում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նրա խոսքով` երկու երիտասարդներ, ովքեր գնացել են հիվանդանոց` տեսակցելու ծանր հիվանդ հորը, ձերբակալվել են հիվանդանոցից դուրս գալիս եւ միգրացիոն օրենսդրության խախտման համար արտաքսվել երկրից: Հայաստանում նրանց մուտքը թույլ չեն տվել, քանի որ նրանք վաղուց կորցրել են կապերը երկրի հետ: Արդյունքում երիտասարդները գրեթե մեկ տարի է` գտնվում են Մոսկվայի իրավախախտների կենտրոնում:
Լսելով այս պատմությունը` Պուտինը հակասություն է նկատել իրավապաշտպանի ասածում: «Դուք ինքներդ նշեցեիք, որ նրանց փաստաթղթղերը պատշաճ կերպով ձեւակերպված չեն եղել. Հարակավոր է ժամանակին ամեն ինչ ձեւակերպել»,-ասել է Ռուսաստանի նախագահը: Նա ավելացրել է, որ բարեգործական հիմնադրամների կողմից օգնություն պետք է ցուցաբերվի ոչ միայն օտարերկրացիների պաշտպանության, այլեւ Ռուսաստանում գտնվելու կանոնների պարզաբանման համար:
«Դուք տեսնում եք ինչ է կատարվում` նրանց անամոթաբար շահագործում են, աշխատավայրում պահում ինչպես կենդանիների»,-ավելացրել է Ռուսաստանի նախագահը: Նա նշել է, որ այս ամենը կարագավորելը բավականին բարդ է, քանի որ այդ տարերքը միլիոնավոր մարդկանց է կլանում, որոնք աշխատում են այդ կանոններով: Ըստ նրա` դրա դեմ պետք է պայքարել մի քանի ուղղություններով: