Բաժիններ՝

Android-ի նոր տարբերակը անվանել են շոկոլադի պատվին`KitKat

Google ընկերությունը հայտարարել է, որ Android-ի հաջորդ տարբերակը` Android 4.4-ը, կստանա KitKat անվանումը՝ ի պատիվ հայտնի շոկոլադի, որն արտադրում է Nestle ընկերությունը: Այս մասին գրում է «Վեստին»։

Նշենք, որ Google-ի և Nestle-ի միջև համաձայնագիր է կնքվել Android և KitKat բրենդների համատեղ գովազդային ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Կողմերից ոչ մեկը ոչինչ չի վճարում մյուսին, պարզապես ընկերությունները որոշել են «ուրախ և անսպասելի» մի բան անել։ Այս մասին ասել է Android-ի գլոբալ գործընկերային ծրագրերի ղեկավարը: Նրա խոսքով` օպերացիոն համակարգի հերթական տարբերակը KitKat անվանելու գաղափարը պատկանում է Google-ի աշխատակիցներից մեկին։ Իսկ այս գաղափարի իրականացման համար Nestle-ից դրական պատասխան ստանալը տևել է ընդամենը մեկ ժամ:

Նշվում է, որ կանաչ ռոբոտի` Android-ի պատկերներով շոկոլադները շուկայում` 19 երկրներում, կհայտնվեն այս տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս