
Բրազիլիայի նախագահը պատրաստ է չեղյալ հայտարարել իր ամերիկյան այցը՝ կապված իրեն գաղտնալսելու հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը պատրաստ է չեղյալ հայտարարել հոկտեմբերի 23-ին պլանավորված իր այցն ԱՄՆ, եթե Վաշինգտոնը հրապարակավ ներողություն չխնդրի իրենից՝ կապված ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից իրեն գաղտնալսելու հետ:
Բացի այդ, Բրազիլիան պատրաստ է նաև չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ պլանավորած առևտրային գործարքները, որոնց թվում նաև ամերիկյան «Բոինգ» կորպորացիայից 4 միլիարդ դոլարով F-18 Super Hornet մարտական ինքնաթիռների գնման մասին համաձայնագիրը:
Նշվում է, որ Բրազիլիայի նախագահին վրդովեցրել է այն, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է իրեն, ինչի համար էլ Ռուսեֆը ներկայումս խորհում է պաշտոնական այցով Վաշինգտոն մեկնելու նպատակահարմարության շուրջ: