Դոլարը սրընթաց թանկանում է
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.49%-ով կամ 2 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 100 հազար դոլար։ Հիշեցնենք, որ երեկ նույնպես շատ քիչ քանակի դոլար էր վաճառվել՝ 200 հազար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին փոխարժեքը բարձրացել է մինչև 410.5 դրամ, վաճառքինը՝ 414.5 դրամ: