Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է անասնակեր խոտի բերքահավաքը
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնեսության և բնապահպանության վարչության փոխանցմամբ` արդեն երկու ամիս ընթացող բերքահավաքի արդյունքում մարզի տնտեսություններում կուտակվել է մոտ 380.000 տոննա անասնակեր:
Խոտի բերքահավաքն այժմ ընթանում է ծովի մակարդակից 2300-2500 մետր բարձրությունների վրա՝ բնական խոտհարքերում ու դարձյալ ապահովվում է բարձր բերքատվություն: Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովել են անասնակերը: Խոտի բերքահավաքը մարզում կավարտվի սեպտեմբերի վերջերին: Ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում խոտի բերքն այս տարի առատ էր, իսկ խոտը` մատչելի: Եթե համեմաենք նախորդ տարվա հետ, ապա խոտի մեկ հակ-ը, որը կշռում էր մինչև 25 կգ, արժեր 120 մինչև 1800 դրամ, ինչի արդյունքում գյուղացիները պարզապես նվազեցրին անասնագլխաքանակը, եղան նաև մարդիկ, ովքեր սեզոնին չկարողանաlով հավաքել պահանջվող անասնակերը, ստիպված դադարեցին զբաղվել անասապահությամբ:
Այս առումով, սակայն, ընթացիկ տարին կարելի է բարենպաստ համարել: