Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է G-20-ի գագաթաժողովը
Balt Info-ի փոխանցմամբ՝ այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է G-20-ի գագաթաժողովը, որը տևելու է երկու օր: Տվյալ փուլում G-20-ի գլխավոր նպատակը ֆինանսական շուկաներում կայունության պահպանումն է, խնդիրների թվում նշվում են բազմաթիվ երկրներում գործազրկության բարձր մակարդակը, համաշխարհային տնտեսության անհավասարաչափ բաշխումը:
Դրա հետ կապված՝ գագաթաժողովում Ռուսաստանը ներկայացնելու է մի շարք առաջարկներ, որոնք կոչված կլինեն մոտեցնել այդ խնդիրների լուծումը՝ տնտեսական աճ և աշխատատեղերի ստեղծում խթանելու համար:
Հանդիպման ժամանակ G-20-ի առաջնորդներն իրենց հիմնական ուշադրությունը բևեռելու են տնտեսական աճ և ֆինանսական կայունություն ապահովելուն, աշխատատեղեր ստեղծելուն և գործազրկության դեմ պայքարին, ներդրումների խթանմանը, ինչպես նաև բազմակողմ առևտրի ամրապնդմանը և միջազգային զարգացման աջակցմանը: