
Հայտնաբերվել են իժ և գյուրզա տեսակի օձեր

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղի ամառանոցների 2-րդ թաղամասի թիվ 13-րդ տան նկուղում նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Թևոսյան փողոցում՝ թիվ 15 վագոն-տնակում, նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: