Արևմուտքը ճգնաժամ է առաջացրել Մերձավոր Արևելքի անվտանգության առանցքային 4 հարցերում. իրանցի գեներալ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի փոխհրամանատար, բրիգադի գեներալ Հոսեին Սալյամին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և արևմտյան մյուս երկրները տարածաշրջանի անվտանգության առանցքային չորս հարցերում ճգնաժամի առաջացման պատճառ են հանդիսացել.
«Այդ հարցերն են իսլամը, էներգետիկան, աշխարհաքաղաքականությունն ու Իսրայելի անվտանգությունը: ԱՄՆ-ը ռազմավարություն է մշակում տարածաշրջանի այդ 4 հարցերի լուծման համար:
Ինչ վերաբերում է Սիրիական ճգնաժամին, ապա հարցը չի կարելի լուծել ռազմական գործողություններով: ԱՄՆ-ին, Իսրայելին ու նրանց տարածաշրջանային դաշնակիցներին չի հաջողվել հասնել Մերձավոր Արևելքում իրենց երկարաժամկետ նպատակներին՝ չնայած իրենց ողջ ռազմավարության կիրառմանը:
Սիրիայում պատերազմ սկսելը շատ վտանգավոր խաղ է, Իսրայելը պետք է վերանայի անվտանգության իր ռազմավարությունը: Պատերազմը երբեք չի լինում շահավետ: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ եթե որոշի հարձակվել Սիրիայի վրա, ապա մուսուլմանների շրջանում կաճի ջիհադի (սրբազան պատերազմ) ոգին»: