
Ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը

«Փաստինֆո»-ն տեղեկացնում է, որ դատական կարգադրիչների գործով արգելանքի տակ գտնվող անձինք արդեն 8-ն են, այսօր ձերբակալվել է դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ մյուս տեղակալի` Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկատվության, դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը» գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:
Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: