Սիրիայի պաշտպանության նախկին նախարարը հարել է ապստամբներին ու փախել Թուրքիա

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Ալի Հաբիբն անցել է սիրիական ընդդիմության կողմն ու փախել է Թուրքիա: Այս մասին թերթին հայտնել են սիրիական ընդդիմությունում առկա աղբյուրները:

Հաբիբի կողմից ընդդիմության շարքերն անցնելը պայմանավորված է Արևմուտքի կողմից Սիրիային մոտալուտ ռազմական հարված հասցնելու հետ: Հաբիբը Սիրիայի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվել է 2011 թվականի օգոստոսին՝ Ասադի վարչակարգի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Հաբիբը երկար ժամանակ է՝ ինչ հիվանդ է, և նրա առողջական վիճակը գնալով ավելի է վատթարանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30