Բաժիններ՝

ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանության է արժանացրել Սիրիայի նկատմամբ ուժի կիրառումն արտոնող բանաձեւի նախագիծը

ИТАР-ТАСС –ի փոխանցմամբ` ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով կոմիտեն չորեքշաբթի հավանության է արժանացրել Սիրիայի նկատմամբ ռազմական ուժի կիրառումն արտոնող բանաձեւի նախագիծը: Սա նշանակում է, որ փաստաթուղթը կներկայացվի քննարկման Սենատի լիագումար նիստում:

Քննարկումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, թե բացի Ֆրանսիայից, առանց ՄԱԿ ԱԽ-ի մանդատի Սիրիայում  ռազմական գործողությունների իրականացմանը աջակցում են Եվրամիության եւս վեց երկիր` Դանիան, Խորվաթիան, Ռումինիան, Հունաստանը, Լատվիան եւ Կիպրոսը, հաղորդում է  РИА Новости-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30