Բաժիններ՝

Մեքսիկայի նախագահն իրեն գաղտնալսելու հարցը կբարձրացնի Սանկտ Պետերբուրգում Օբամայի հետ հանդիպման ժամանակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն մտադիր է անձամբ խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հետաքննել լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է իրեն:

Նիետոն պլանավորել է այդ խնդրանքով Օբամային դիմել այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկող G-20-ի գագաթաժողովի շրջանակներում: Մեքսիկայի նախագահը դատապարտել է հնարավոր լրտեսական գործունեությունը և ԱՄՆ-ից պահանջում է բացահայտել մեղավորներին, ինչը կօգնի հստակեցնել սեփական դիրքորոշումն այդ հարցում:

Նիետոն չի բացառել, որ G-20-ի դաշտերում կարող է ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Օբամայի հետ, որի ժամանակ էլ իր խնդրանքը կփոխանցի նրան: Ավելի վաղ Մեքսիկայի ԱԳՆ-ն պարզաբանումներ ստանալու նպատակով իր մոտ էր կանչել ԱՄՆ դեսպանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս