Հուլիսի 3-ին, ժամը 13.46-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղվերանի ձորը ավտոմեքենա է ընկել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի գործով դեռևս մեղադրանք ոչ ոքի չի առաջադրվել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության նորանշանակ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:
«Հենրիխ Մխիթարյանի պայմանագրում առկա է ընդամենը մի կետ, որի համաձայն՝ պայմանագիրը միակողմանի խզելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ 30 մլն դոլարի չափով»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով զեկուցվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ` Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
ՀԲ ծրագրերից մեկով՝ մի անձից գնում է իրականացվել, որը ՎՊ համապատասխան դիտողությունների է արժանացել: Ըստ Ա. Աշոտյանի՝ ընդհանրապես լուրջ խնդիրներ կան ֆինանսավորման չափերի մասով, օրինակ՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում սնունդ է հատկացվել, այս տարի ծրագիրը կրճատվել է՝ ուսուցիչների սնունդն ու ճանապարածախսը այլևս չեն ֆինանսավորվում:
«ՀՀ-ում ունենք բավականին թյուր կարծիք, որ ձեռնարկությունները առաջին տարում պետք է 40-50% շահույթ ունենան, բայց դա վերաբերում է առևտրային կազմակերպություններին, այն էլ ստվերային կողմ է առկա: Ծրագիրը մեծ մասամբ իրականացվում է մարզերում, և չի կարելի դրանից հրաժարվել միայն ռիսկայնության պատճառով»:
ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի հայցադիմումի գործով առաջին նախնական դատական նիստը:
Դրանք Սերժ Սարգսյանի գնահատականներն են, և ես չեմ ցանկանա դրանք մեկնաբանել, քանի որ հաշվի եմ առնում, Ազգային ժողովը նույն ձևով, ոնց լսել է և նաև այն մարմինն է, որտեղ Վերահսկիչ պալատի ներքո աշխատանքն է կատարում, մենք մեր խնդիրներն ունենք անելու: Մնացած բոլորի գնահատկաններն այս պարագայում ինձ ավելի քիչ են հետաքրքրում:
Ոստիկանները «Հաստոցաշինական» գործարանի աշխատակիների հետը մեծ դժվարությամբ կարողացել են վիրավոր կնոջը դուրս բերել շոգեքարշի տակից, ում շտապօգնությունը տեղափոխել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Դժբախտաբար կնոջ աջ ոտքը ծնկից ներքև կտրվել է:
Հարցին՝ ճի՞շտ է, արդյոք տեղեկությունը, թե նախարարությունը պատվիրել է ոսկեպատ մեդալներ, նախարարը պատասխանեց, թե ինքը նման բաների կողմնակից չէ, «Ոսկեպատ, արծաթապատ, ադամանդապատ… ես այդպիսիք չունեմ, և չեմ էլ անում»:
Նա կոչ արեց որոշումները կայացնել սոցիալական իրականությունը հաշվի առնելով՝ չստիպելով դատարաններին կուրորեն հետևել օրենքներին, քանի որ օրենքները, նրա խոսքով, չեն կարող դիտարկել կիրառման բոլոր ոլորտները: Բուքիքիոյի խոսքով՝ ժամանակակից պետությունը պետք է ճկուն լինի, որպեսզի կարողանա արձագանքել բոլոր խնդիրներին:
Նախարարը հայտարարեց, որ ՎՊ ընթացակարգային խախտումների հետ համաձայն են, բաց այդ գործընթացները կանոնակարգվել են, 150 մլն դրամի խնայողություն են ունեցել:
ՀՀԿ-ն կլոնների կուսակցություն չէ: Մենք անհատների և անհատականությունների կուսակցություն ենք: Մենք իրարից տարբերվում ենք և պետք է մարդիկ իրարից տարբերվեն: ՀՀԿ վերաբերյալ անհանգստություների կարիք չկա, ՀՀԿ-ն քաղաքական տեսանկյունից ամենականխատեսելի ապագա ունեցող կուսակցություններից է:
Ի պատասխան հարցին, թե իշխող մեծամասնությունը ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության ժամանակ իրեն ճի՞շտ է պահել՝ քննադատելով կառավարության գործունեությունը, ՀՀԿ խոսնակը նշեց. «Ճիշտ կամ սխալ պահելը քաղաքական կատեգորիա չէ: Մեծամասնությունն ինչպես է իրեն պահել, ինչպես չի պահել՝ ներկուսակցական խնդիր է, կոռեկտ չեմ համարում մինչև կուսակցության ներսում քննարկելն այս հարցը ձեզ հետ քննարկել: Ինչպես որոշվի՝ այնպես էլ կլինի»:
Եթե-ներով չեմ ուզում պատասխանել: Եթե իրավական պետություն ենք, բոլորը հավասար են իավունքի առջև, եթե մեկը հանցագործություն է կատարել՝ պետք է պատասխանատվության ենթարկվի:
Անցած մի քանի ամիսների ընթացքում հայկական ավիացիայում տեղի ունեցած իրադարձությունները մինչև օրս չեն հանգուցալուցվել: Ապրիլի 1-ից դադարեց չվերթեր իրականացնել հայկական միակ ավիափոխադրող ընկերությունը՝ «Արմավիան», որը ներկայումս գտնվում է սնանկացման գործընթացում:
Հունիսի 29-ի երեկոյան Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացվեց բողոքի ակցիա ի հարգանս նույն ռեստորանի տարածքում դաժան ծեծի հետեւանքով մեկ տարի առաջ մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակի:
Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այլ կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը:
4000 մարդու կտրամադրվեն սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:
Ես մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու՝ հարգարժան պարոն վարչապետը դիմել է դատական ատյաններին, հարցը գտնվում է իրավական տիրույթում և ես մեկնաբանելու բան չունեմ, դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ պարոն վարչապետին:
«700 մլրդ դրամի անարդյունավետ ծախսերի հետ կապված ՎՊ գնահատականի հետ ես համամիտ չեմ, այդ ծավալի գնումներ չեն իրականացվում»:
Հարցին` չե՞ք հավատում Կիպրոսի դատախազի հայտարարությանը, ՍԴ նախագահն արձագանքել է. «Իրավունք չունեմ չհավատալ: Ինքը ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես. ինչպե՞ս կարող եմ չհավատալ»
«ՎՊ-ն ասել էր, թե հանրային զուգարանները տեղադրված չեն և չեն աշխատում, բայց ես պետք է ասեմ, որ դրանք տեղադրված են և աշխատում են»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
«Ադրբեջանը իր ունեցած Սմերչ համակարգերը թողել է կենտրոնական հրամանատարության ենթակայության տակ և դրանց ցանկացած շարժ, ցանկացած ուղղության վրա միանգամից ի հայտ է բերվելու և մենք պատրաստ ենք լինելու դրանց գործողություններին»
Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Աշոտ Գաբրիելյանը դիմել է 168.am-ի խմբագրություն և հայտնել, որ իր աճեցրած բարձրորակ ծիրանը հրաժարվել են մթերել «Արալեզ-ալկո» գինու-կոնյակի գործարանի տարածքում գործող «Արարատի Աբրիկոն» ՍՊԸ-ում:
Հուլիսի 3-ին, ժամը 18:30-ին Ալեք Մանուկյան 5/5 հասցեից, Նախախորհրդարանը իր աջակիցների խմբով Երևանում և նրա մերձակա շրջաններում սկսում է ամենօրյա իրազեկման երթեր անցկացնել՝ հուլիսի 12-ին ժամը 19:30-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մասին:
Հուլիսի 3-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել է Կոտայքի մարզի, Զովունի գյուղի 40-րդ փողոցի, թիվ 42 շենքի, 6/1 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ԱԻ արձագանքման խումբը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հովսեփ Ա.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Ազգային ժողովում մեկնարկել է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը