Ավտովթար՝ Աղվերանի ձորում

Հուլիսի 3-ին, ժամը 13.46-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղվերանի ձորը ավտոմեքենա է ընկել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հագամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 35 VS0 78 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վալերի Հայրապետյան ծնվ. 1983թ.) շրջվել է ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ.Հայրապետյանը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Չարենցավան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել են գազի արտահոսքը:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031