
Ոստիկանները «Հաստոցաշինական» գործարանին հարակից տարածքում շոգեքարշի տակից դուրս են բերել վիրավոր կնոջը

Այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 62-ամյա Վարդան Ենգոյանը Չարենցավան քաղաքի «Հաստոցաշինական» գործարանին հարակից տարածքում շոգեքարշով վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ, 83-ամյա Ջուլիետա Բաղդասարյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Հաստոցաշինական» գործարան են մեկնել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի, քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ: Ոստիկանները «Հաստոցաշինական» գործարանի աշխատակիների հետը մեծ դժվարությամբ կարողացել են վիրավոր կնոջը դուրս բերել շոգեքարշի տակից, ում շտապօգնությունը տեղափոխել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Դժբախտաբար կնոջ աջ ոտքը ծնկից ներքև կտրվել է:
Կարդացեք այստեղ.