ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին`Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ` Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Ես կիսում եմ ռուս ժողովրդի ցավը և խնդրում զոհվածների հարազատներին ու բարեկամներին փոխանցել զորակցության և կարեկցանքի խոսքեր»: