«Երբ արդեն սկսվում են խնդիրներ տարբեր գերատեսչությունների տարբեր ղեկավարների միջև և դրանք չի հաջողվում կոծկել, ուրեմն ամբողջ համակարգը գտնվում է տատանումների մեջ»,- ասում է Հ. Մեսրոբյանը:
Թվում է, թե Հայաստանը գտնվում է շատ լուրջ երկընտրանքի առաջ. դառնալ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միության անդա՞մ, թե՞ ստորագրել Եվրամիության կողմից առաջարկվող ասոցիացման պայմանագիրը, միանալով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին:
Զարմանում ես, երբ լրագրողները ՀՀ տարբեր պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքական գործիչների հարցնում են՝ հավատո՞ւմ եք, թե՞ ոչ Կիպրոսի դատախազի հայտարարությանը…: Իսկ ինչ կապ ունի հավատո՞ւմ են, թե՞ ոչ:
Մ․ Խաչատրյանը նշել է, որ իր որդու մահվան դեպքը մինչ օրս չի բացահայտվել և այն տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Իր իսկ խոսքերով՝ եկել էր ներողություն խնդրեր այն զինծառայողների մայրերից, ում խոստացել էր, որ իրենց զավակների մահվան դեպքերը կբացահայտվեն, սակայն այդպես չի եղել։
Այսօր կառավարության նիստից հետո Մովսիսյանը միակ նախարարն էր, որ համաձակվեց գլխավոր մուտքից դուրս գալ: Մինչև վերջերս Մովսիսյանն ամեն կերպ խուսափում էր լրագրողներից:
Փոխվարչապետի խոսքով` ԵՄ անդամ Լիտվայի արձանագրած հաջողություններն ու փորձը, մասնավորապես` տարածքային զարգացման ոլորտում, հետաքրքիր եւ օգտակար կարող են լինել Հայաստանի համար: Նա նաեւ կարեւորեց երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը:
Հուլիսի 4-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը ներկայացրեց 2013 թվականի պետական բյուջեի առաջին հինգ ամիսների կատարողականի օպերատիվ արդյունքները:
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը և այն ուղարկել զինվորական դատախազություն։
«Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե’նք մեր բողոքը մերժելով բարբարոս բարքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հակառակ իշխող վարչակազմի ազգային-քաղաքական անպիտանությանը, «Հայազնը» հավատում է, որ պատերազմական նոր փուլում Հայոց հաղթանակը կլինի վերջնական, ընդհուպ մինչև Բաքվի կողմից դեռևս վերահսկվող հայկական ողջ տարածքի ազատագրում, Կուր և Արաքս գետերով բնական և անվտանգ սահմանի ամրագրում:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն արդեն ներդրել է ծառայության նոր տեսակ` արտասահման մեկնողների ապահովագրական վկայագրերի վաճառք համացանցում: Հիմա ընկերության հաճախորդները կարող են առանց տնից դուրս գալու, հաշված րոպեների ընթացքում, ձեռք բերել ապահովագրական վկայագիրը՝ Ընկերության կորպորատիվ կայքում www.RGS.am հասցեով:
Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի գործադրել ամեն ջանք մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա կատարելագործման համար
Շինարարական աշխատանքներն իրականացնելու ընթացքում ՍՊ ընկերության տնօրենը, խաբեությամբ և եկեղեցու տնօրինության վստահությունը չարաշահելու միջոցով, 2008թ. հունիս ամսին հանձնարարել է, որպեսզի շինարարության համար նախատեսված գումարից 12 497 257 դրամը փոխանցվի մեկ այլ ՍՊ ընկերության բանկային հաշվին, ինչը կանխիկացվել է ու հափշտակվել:
Հայրենիքում և սփյուռքում պարբերաբար կազմակերպվող ձեր մասնագիտական համագումարները համագործակցության նորանոր հեռանկարներ են բացում։ Վստահ եմ, որ Լոս Անջելեսում ընթացող այս հերթական հավաքը ևս արդյունավետ է լինելու հայ բժշկագիտության և բժշկական առանձին ծառայությունների զարգացման տեսանկյունից։
արեն Անդրեասյանն ու Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Քեթրին Լիչն այսօր այցելել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տեսակցել են ցմահ ազտազրկված Ստեփանին, ով խնդրել է հանրությանը փոխանցել, որ հատկապես ցմահ ազատարկվածների մասով նման իրավիճակը երկար չի կարող շարունակվել, կարող է մի օր պայթել:
Հուլիսի 4-ին, ժամը 09.01-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում տեղած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր և Գետափ գյուղերի պտղատու այգիները, տնկարանները և ցանքատարածքները:
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հուլիսի 4-ին ընդունեց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Հուլիսի 4-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ցած նետվել:
Այսօր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին նվիրաբերեց 14 անուն բրալյան դիտակտիկ նյութեր, որոնք հատուկ Հայաստանի համար հիմնադրամի պատվերով արտադրվել են Լեհաստանում:
Ես ֆուտբոլային խաղի մեկնաբան չեմ, որ ասեմ, թե ով ինչ շանսեր ունի… դա մեզ բացարձակապես չի հետաքրքրում: Այն անունները, որոնք շրջանառվում են մամուլում, կարծում եմ, պլանի հետ կապ չունեն: Սերժ Սարգսյանն ինքն է որոշելու՝ ում գլուխը երբ կկտրի…
Ի՞նչ էր ուզում Ռուսաստանը հասկացնել Հայաստանին Ադրբեջանի հետ այդ գործարքով: Այս հարցի վերաբերյալ ԱԻՄ առաջնորդն ունի հստակ պատասխան`«այն ինչ Ռուսաստանն ուզում էր մեր սակավամիտներին, վաղուց հասկացրել է` դուք մեր ստրուկն եք, մեր ստրուկն էլ պիտի մնաք»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 5-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Արշակունյաց պող. 1-34 համարների, Ագաթանգեղոս, Գ. Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Transinc Global Services»-ի գործադիր տնօրենը նման գործարքի իրականացման միայն մեկ եղանակ է մատնանշում: Մեջբերենք նրա գրառումը. «Եթե ինչ-որ մեկին տրված է եղել լիազորագիր եւ կողմը կատարված գործարքի մասին չի տեղեկացրել անձին»:
Ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում:
Ես չեմ կարող ասել՝ ինչն է ավելի արժանահավատ, որովհետև այստեղ արդեն ես կմտնեմ գնահատականների դաշտ, իսկ մարդու իրավունքների պաշտպանին սազական և գեղեցիկ չէ միջամտել այդպես քաղաքական շահարկումներին և քաղաքական խաղներին:
Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը, երկրորդ տեղում Գերմանիան է, իսկ լավագույն եռյակը անակնկալ կերպով եզրափակում է Կոլումբիայի ընտրանին:
Նարեկ Արամի Թովմասյան՝ ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը՝ Ստենֆորդի համալսարանը, ավարտել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի դպրոցը: Այս մասին այսօր կառավարության նիստի վերջում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ շեշտելով, որ ինքն այդ մտքից իրեն լավ է զգում:
«Կաշխատեմ առավել ամփոփ լինել և տալ հիմնական բանաձևը, որը դեռևս ուշ չէ շրջանառության մեջ դնել այսօրվանից, քանի դեռ պատերազմը սկսված չէ, քանի դեռ մենք մի քանի ամիս ենթադրում եմ` ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպիսի անսպասելի և նույնիսկ զարմանալի հայտարարությամբ սկսեց Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Գաղտնիքը կայանում է նրանում, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ: Քանի որ այն պահը, որ մինչև իրականացվի, հավաքագրվի, կարող է անցնել 1-3 տարի: Ռազմավարության առումով սա համահունչ է ՀՀ կառավարության ծրագրերին, սակայն միանգամից այդքան գումար կպահանջվի»:
Շիրակի մարզի որոշ համայնքների բնակիչներ մտավախություն ունեն, որ երաշտի պատճառով կարող են զրկվել բերքից: Ոռոգման ջրի խնդիրը դեռևս անլուծելի է մնում: