
Ուժեղ քամին Զովունիում քշել է տան տանիքը

Հուլիսի 3-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել է Կոտայքի մարզի, Զովունի գյուղի 40-րդ փողոցի, թիվ 42 շենքի, 6/1 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ԱԻ արձագանքման խումբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։