«Ամեն դեպքում, ես 100 միլիոնով զուգարան չէի գնի». Էկոնոմիկայի նախարար
«ՎՊ-ն ասել էր, թե հանրային զուգարանները տեղադրված չեն և չեն աշխատում, բայց ես պետք է ասեմ, որ դրանք տեղադրված են և աշխատում են: Ես չեմ օգտվել բիոզուգարաններից, և ՀՀ-ն չպետք է եկամուտ ստանա դրանցից, ՀՀ-ն կառուցում է նաև անցումներ և այլ օբյեկտներ: Եթե եկամուտի տեսակետից եք գնահատում, ապա այո, դրանք անարդյունավետ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Ըստ նրա՝ այդ զուգարանները ունեցել են կոնկրետ նպատակ՝ լինել լավագույնը, ավելացնել զբոսաշրջությունը: Բայց ոչ մի ձևով չեք կարող գնահատել, թե դրանց տեղադրումից հետո ինչքան է ավելացել տուրիզմը:
«Ամեն դեպքում, ես 100 մլն-ով զուգարան չէի գնի»,- ասաց նախարարը:
Նախարարության ստուգիչ կառույցների կողմից իրականացվող ստուգումների հետ կապված՝ Վ.Ավանեսյանը նշեց, որ այսօր ՀՀ-ում իրականացվում են ռիսկերի վրա հիմնված ստուգումներ. «Անընդհատ ստուգումներն այնքան էլ լավ բան չեն»: Ըստ նրա՝ հյուրանոցային ծառայությունները կամավոր են գրանցվում, պարտադիր կարգ չէ: ՎՊ դիտարկումը հյուրանոցների առումով վերաբերում էր աստղերին, բայց Ավանեսյանի խոսքով, նմանակումներ գրեթե չեն մնացել: