Բաժիններ՝

Մխիթարյանը կարող է հեռանալ «Շախտյոր»-ից՝ վճարելով 30 միլիոն դոլարի տուգանք. Պալկին

«Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Հենրիխ Մխիթարյանի պայմանագրում հրաժարագնի մասին ոչ մի կետ չկա. այնտեղ առկա է ընդամենը մի կետ,  որի համաձայն՝ պայմանագիրը միակողմանի խզելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ 30 մլն դոլարի չափով : Եթե Մխիթարյանը ցանկանում է խզել պայամանգիրը և տեղափոխվել այլ ակումբ, ապա նա «Շախտյոր»-ին պետք է վճարի 30 մլն դոլար: Իսկ եթե մենք գնում ենք քաղաքակիրթ ճանապարհով և վաճառում ենք ֆուտբոլիստին, ապա նրա տրասնֆերի համար պահանջում ենք 30 մլն եվրո: Մխիթարյանը պատժվելու է պայմանագրում նշված պատժամիջոցների կետերի համաձայն, քանի որ չի ներկայացել թիմի ուսումնամարզական հավաքներին: Այնպես, որ մեզ համար դա խնդիր չէ»,- Football.ua կայքին տված հարցազրույցի ժամանակ նշել է Պալկինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031