Արմեն Աշոտյան. Կրթության ոլորտում չարաշահումների և թերացումների մասին խոսելը տեղին չէ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ամենաստուգվածն է եղել անցած տարի. միանգամից 4 ծրագիր է ստուգվել: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ ՎՊ դիտարկումների մի մասն ընդունելի են, իսկ մյուս մասի վերաբերյալ առարկություններն ուղարկվել են ՎՊ:
Աշոտյանը պնդեց, թե կրթության ոլորտում չարաշահումների և թերացումների մասին խոսելը տեղին չէ: Որպես խնդիրներ՝ նա ներկայացրեց այն, որ դպրոցներին ինտերնետի ապահովման համար սարքավորումները ուշացումով են տեղ հասել, 2011-ի փոխարեն դրանք տեղադրվել են 2012-ին:
Ինետերնետ կապի որակը և արագությունը կտրուկ ավելացել է վերջին տարիներին, դպրոցներին բաժանվել են 3G մոդելներ: Աշոտյանը նշեց, որ ավելացած 300 մլն դրամը նախատեսվոմ էր օգտագործել այլ նպատակով՝ նոր ուս. հաստատություններ ընդգրկել ծրագրում, բայց ՎՊ մասնագետները պնդել են, որ գումարը վերադարձվի բյուջե:
ԵՄ աջակցությամբ իրականացվող ուս.հաստատությունների վերականգնման ծրագրի առումով նախագծահաշարկային ծավալի 2% չի գերազանցվել, մի կապալառուն վիճարկել է գործընթացը:
ՀԲ ծրագրերից մեկով՝ մի անձից գնում է իրականացվել, որը ՎՊ համապատասխան դիտողությունների է արժանացել: Ըստ Ա. Աշոտյանի՝ ընդհանրապես լուրջ խնդիրներ կան ֆինանսավորման չափերի մասով, օրինակ՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում սնունդ է հատկացվել, այս տարի ծրագիրը կրճատվել է՝ ուսուցիչների սնունդն ու ճանապարածախսը այլևս չեն ֆինանսավորվում: