Բաժիններ՝

Նախարարներն ընդդեմ Իշխան Զաքարյանի. ֆինանսների նախարարը համամիտ չէ ՎՊ գնահատականի հետ

«700 մլրդ դրամի անարդյունավետ ծախսերի հետ կապված ՎՊ գնահատականի հետ ես համամիտ չեմ, այդ ծավալի գնումներ չեն իրականացվում: Գնումների պլանով 262 միլիարդ դրամ է հատկացվում պետգումներին: Դրան գումարվում են միջազգային ծրագերով իրականացվող գնումները, որոնք էլ, եթե ավելացնենք, 445 մլրդ է կազմում, բայց դրա մեջ նաև ուսուցիչների և բժիշկների աշխատավարձն է, որոնք գնումների հոդվածով են գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Նրա գնահատականով, գնումների ռիսկայնության մասին այսօր խոսել չի կարելի, համակարգային խնդիրներ գնումների ոլորտում չկան: Սարգսյանը չհամաձայնեց, որ gnumner.am կայքը «մեռած» է, այլ այն աշխատում է և մինչև սեպտեմբեր դրա աշխատանքը ավելի կպարզեցվի:

ՎՊ դիտարկման հետ, որ էլեկտրոնային գնումների համակարգում կա պրոբլեմ, նախարարը համանեց, բայց միաժամանակ հայտարարեց, որ 2012թ-ին գնումների հետ կապված ՎՊ-ն ստուգումներ չի իրականացրել ֆինանսների նախարարությունում:

Պետգնումների հետ կապված ռիսկերի նազեցման համար ֆինանսների նախարարությունն ընդունել է մի շարք կանոնակարգեր, արդեն հրապարակված է 2012թ. հաշվետվությունը, ավարտված գործարքների վերաբերյալ կարելի է գտնել ամսական հաշվետվություններ՝ ով է մասնակցել, որ ընկերությունն է ներկայացրել առավելագույն գինը և այլն: Մինչ անցյալ տարվա վերջ-այս տարվա սկիզբ գնումների տեղեկատվական միասնական բազա գոյություն չուներ, գանձապետարանի համակարգում նոր մոդուլ է ավելացվել և ամբողջ ինֆորմացիան գրանցվում է այդ համակարգում: Այսուհետ գնումների աջակցության կենտրոնն իրականացնում է մոնիթորինգ, իրականացվում է հատարարության ուսումնասիրություն՝ արդյոք պայմանագիրը խտրական դրույթներ պարունակում է, թե ոչ:

Կարդացեք նաև

Դ.Սարգսյանը նշեց, որ նախկինում, եթե մրցույթին մասնակցած մատակարարները դիմում էին բողոքարկման խորհուրդ, ապա կարող էին ետ վերցնել դիմումը, այժմ դա սահմանափակված է և դիմումները ետ վեցնել չեն կարող, խորհուրդը պարտադիր քննում է դրանք: Արդեն այս տարի 38 մրցույթներից 33 բողոք է գրանցվել: Նախարարը նշեց, որ մինչ տարվա վերջ մարդիկ կկարողանան ավելի հաճախ բողոքարկել, եթե գտնում են, որ իրենց իրավունքները խախտվել են: Նա հավելեց, որ ավելի  200 անուն ապրանքացանկի գների վերանայում կլինի ամեն ամիս, դրանք կհրապարակվեն, որպեսզի գերատեսչությունները չգերազանցեն դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս