
Հետախուզվողին հայտնաբերեցին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության մոտ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հովսեփ Ա.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: