Բաժիններ՝

Վահրամ Ավանեսյան. ՎՊ պնդումը, թե լաբորատորիաները գործում են վնասով, ըստ նախարարի՝ տեղին չէ

«Օտարերկրյա ներդրումներում նման ներդրումներ չեն արտացոլված, որոնցով կարելի է առանձնատուն կառուցել»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատան համար ներգրավված ներդրումները կա՞ն օտարերկրյա ներդրումնեի կազմում, և կարելի՞ է դրա հիման վրա օրինակելի պլան մշակել յուրաքանչյուր քաղաքացու համար:

ՓՄՁ ծրագրերի մասով ՎՊ բացահայտումների հետ կապված նախարաը նշեց, որ ծրագիրն արձանագրված է որպես անարդյունավետ և հիմնական պատճառն այն է, որ սուբյեկտների մի մասը փակվել է:

Նրա խոսքով՝ այս մասին էկոնոմիկայի նախարարությունը տվել է պարզաբանումներ նաև ՎՊ-ին, որ այդ ծրագիրը այլ կերպ չի կարող աշխատել, ծրագիրը հիմնականում շատ ռիսկային է, սուբյեկտները կարող են լուծարվել հենց առաջին տարում, և դրանում զարմանալի բան չկա. «ՀՀ-ում ունենք բավականին թյուր կարծիք, որ ձեռնարկությունները առաջին տարում պետք է 40-50% շահույթ ունենան, բայց դա վերաբերում է առևտրային կազմակերպություններին, այն էլ ստվերային կողմ է առկա: Ծրագիրը մեծ մասամբ իրականացվում է մարզերում, և չի կարելի դրանից հրաժարվել միայն ռիսկայնության պատճառով»:

«Գյումրիի տեխնոպարկի հետ կապված ծրագիրն անորոշ վիճակում չի»,- ասաց Վ.Ավանեսյանը՝ նշելով, որ դեռ 2008-ին նախատեսվում էր Գյումրին վերածել տեխնոքաղաքի: Այս տարի դեկտեմբերին տեխնոպարկի շենքը կհանձնվի շահագործման, այստեղ պետք է վերապատրաստվեն երիտասարդներ, որոնք հետագայում ՏՏ ընկերություններում պետք է աշխատեն: ՎՊ պնդումը, թե լաբորատորիաները գործում են վնասով, ըստ նախարարի՝ տեղին չէ, քանի որ աշխարհում նման բան չկա, որ նորարարական լաբորատորիաները գործունեության սկզբում աշխատեն շահույթով, և դա շատ տարօրինակ կլիներ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս