
Արմեն Երիցյանի պատասխանը՝ Հովիկ Աբրահամյանին. Բոլոր նախարարները գտնվում են իրենց տեղում

«Բյուջեն չի կարող թալանվել, մեր ամենօրյա աշխատանքը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, բոլոր նախարարները գտնվում են իրենց տեղում: Ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի՝ «բյուջեն թալանված է» արտահայտությունը»,- այսօր ՎՊ բացահյտումների հետ կապված հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Հարցին՝ ճի՞շտ է, արդյոք տեղեկությունը, թե նախարարությունը պատվիրել է ոսկեպատ մեդալներ, նախարարը պատասխանեց, թե ինքը նման բաների կողմնակից չէ, «Ոսկեպատ, արծաթապատ, ադամանդապատ… ես այդպիսիք չունեմ, և չեմ էլ անում»: