«Ես վախենալու ոչ մի բան չունեմ՝ ով ուզում է լինի՝ ախպերս կլինի, Սուրեն Խաչատրյանը կլինի, ով ուզում է լինի՝ ես պրյամո երեսին էլ կասեմ: Նման մարդուն ո՞նց կարելի է…»:
– Իհա՛րկե հավատում եմ (Տիգրան Սարգսյանին:-Տ.Մ.): Եթե մարդն ասում ա` փաստեր էլ չկան, ինչի՞ չհավատամ:
Պռոշյանի գյուղապետի ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին ոչ միայն իշխանության, այլ նաև քաղաքական համակարգի մյուս մասնակիցների արատները… Բարձրաստիճան դաշնակցականները պայքարում են ոչ թե ընտրությունների համար, այլ գերադասում են մարտնչել վարչապետի հայտարարած վիրտուալ «պատերազմում»:
«Այս պահին դեմ չլինելով Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ ՀՀ-ին գովում են՝ մեր լավն ուզելով, լինի դա ԱՄՀ-ն թե ԵՄ-ն»,- ասում է Հրանտ Բագրատյանը:
Լաշա Նիժարաձեն ձերբակալվել էր մարտի 4-ին՝ Մոսկվայի Բորիսովսկիե Պրուդի փողոցում։ Մայրաքաղաքում հայտնվելով՝ նա խախտել էր վարչական հսկողության ռեժիմը, որի համաձայն՝ գիշերային ժամերին իրավունք չուներ գտնվել իր բնակության վայրից՝ Դմիտրով քաղաքից բացի մեկ այլ վայրում։
Երեկ Հրաչյա Հարությունյանը գտնվում էր հիվանդանոցում, իսկ այսօր նրան հիվանդանոցից անմիջապես տարել են դատարան: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա դեռ շոկային վիճակում է եղել, չի կարողացել զսպել արցունքները և հրաժարվել է պատասխանել քննիչների հարցերին:
ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկել է մինչև 2020 թվականը փուլ առ փուլ հրաժարվել պարտադիր ապահովագրության բոլոր տեսակներից: Արդյո՞ք Հայաստանում կարելի է սպասել նույն բանը։
«Ընկերությունը քիչ-քիչ վճարում է աշխատակիցների պարտքերը, միաժամանակ մեր իրավաբանները հավաքում են դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նաև փոխհատուցում ենք այն մարդկանց, որոնք վաղօրոք տոմս էին ձեռք»,- ասացին «Արմավիայից»:
Ալեքսանդր Ֆանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Վեդի» ԲԿ-ում որպես անեսթեզիոլոգ 2011թ հունվարի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Վեդի» ԲԿ-ում իրականացրել է «օղակված ճողվածք» հիվանդությամբ հիվանդանոց ընդունված Արալեզ գյուղի բնակիչ Գ.Ավետիսյանի բժշկական օգնությունը և սպասարկումը:
Չինաստանում 23-ամյա կինը մահացել է հոսանքից, երբ նա պատրաստվում էր պատասխանել իր սմարթֆոնին եկած հեռախոսազանգին: Այս մասին գրում է India Today-ը` վկայակոչելով կնոջ հարազատներին:
Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու:
Ասոցացման պայմանագիրը կազմում է 250 էջ, իսկ Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը` ավելի քան 1000 էջ: Այդ պատճառով այս պայմանագիրը շատ դրական է Հայաստանի համար, քանի որ Հայաստան կբերի մրցակցություն` բացելով հայկական շուկան: Երկրորդը` Հայաստանը ռազմավարական հնարավորություն կստանա մտնել եվրոպական ավելի մեծ շուկաներ: Եվ սա իր հերթին` կարող է չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը:
Mail.Ru Group-ը թողարկել է «Mail.Ru բիզնեսի համար» փոստային ծառայությունը, որը նախատեսված է փոքր և միջին բիզնեսի համար: Ինչպես նշվում է ընկերության ինտերնետային կայքը, ծառայությունը մատուցվելու է անվճար:
Ես չգիտեմ` այդ ճնշումը կա՞, թե՞ չկա: Սերժ Սարգսյանը կիմանա միայն դրա մասին… Բոլոր փոխհարաբերությունները իրենք են ճշտում: Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Պուտինի լավագույն ընկերները չէի՞ն: Էդ ի՞նչ կատարվեց, որ հիմա մեզ ճնշում են: Չէի՞ն ասում, որ եղբայրություն ենք…
Գազի գնի բարձրացումից հետո հանրապետությունում գործող գազալցակայանները ավտոմեքենաները լիցքավորում են գազի 1 խ/մ-ն 200 դրամով` նախկին 160 դրամի փոխարեն: Վերջին օրերին, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցներն այցելում են գազալցակայաններ և փորձում են դրանց սեփականատերերին պարտադրել իջեցնել գազի գինը և այն վաճառել 190 դրամով:
«Եթե ծրագրում գրում են, որ Դատախազությունում կամ Արդարադատության նախարարությունում պետք է աշխատեն օրենքի համաձայն, դրա համար ծրագիր գրել պետք չէր, դա օրենքից բխում է»,- ասել է նախկին վարչապետը:
Այս տարի նույնպես, ինչպես խորհրդային տարիներին, ուսանողները իրենց անունները փնտրում էին բուհերի պատին փակցված ցուցակներում:
Երևանի բնակիչ Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 73-89 հոդվածների պահանջները:
Արարատի մարզի սոցիալական ծանր իրավիճակը ենթադրել էր տալիս, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը պակասած կլինի: Գնահատման և թեստավորման կենտրոնի համարգչային բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Կիրակոսյանը 168.am-ի հարցումին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ, իրենց տվյալների բազայի համաձայն, Արարատի մարզը 2012 թվականին ունեցել է բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած 1188 դիմորդ:
1995-ի ծնված ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Որպես իրեղեն ապացույց՝ դատարանի տրամադրության տակ են Վ.Ղումաշյանի հագուստները՝ կնքված ՀՀ Ոստիկանության ՓՔՎ փորձագետի թիվ 73 կնիքով, դեպքի վայրի զննությամբ առգրավված թվով 4 բամբակյա խծուծները և հանցագործության գործիք դանակը:
Ռուսաստանի կառավարությունը պատրաստ է 4 մլրդ ռուբլի ծախսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 50 հետազոտական կենտրոններ ստեղծելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը`վկայակոչելով հեռահաղորդակցության և կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հայտարարությունը, ով նշել է, որ այդքան գումար է նախատեսվում տրամադրել այդ ուղղության 50 կենտրոնների ստեղծման համար:
Այս տարվա մայիսի 12-ի կարկուտը չի խնայել նաև Արմավիրի մարզի Շենավան համայնքի հողատարածքները: Այստեղ գյուղացիները 100 տոկոսով կորցրել են սպասվող բերքն ու հայտնվել անելանելի վիճակում:
Հուլիսի 15-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Suface RT պլանշետային համակարգչի բոլոր տարբերակների գները նվազել են 150 դոլարով: Surface RT-ի 32 Գբ տարբերակն այժմ արժե ընդամենը 350 դոլար, իսկ 64 Գբ-ն` 450 դոլար: Իսկ, օրինակ, Ավստրալիայում բոլոր պլանշետները դարձել են ավելի էժան 180 տեղական դոլարով:
Եթե Ղարաբաղի մի քանի շրջաններում և Ստեփանակերտում քաղաքացիներին անհանգստացնում է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից «Սմերչ» զինատեսակի ձեռքբերումն ու դրա հետևանքները, Քաշաթաղի շրջանի Եզնագոմեր համայնքում, որն ընդգրկում է Եզնագոմեր, Սպիտակաջուր և Շրվական գյուղերը, ընդհանրապես տեղյակ չեն այդ մասին:
Վաղը Երևանում տեղի կունենա Հայաստան-Իրան գործարար համաժողով, որը կազմակերպում են Թեհրանի առևտրարդյունաբերական պալատը և Իրան-Հայաստան առևտրական պալատը՝ Հայաստանի Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) հետ համատեղ:
Մենք 1988-ից պատրաստված ենք և մի քանի հարյուր տարիներին միշտ պատրաստ ենք լինելու, թող չմտահոգվեն: Էդ հայտարարությունները մենք լսում ենք 95 թ-ից, սովորական հայտարարություններ են, և անկախ ամեն ինչից՝ մենք պատրաստ ենք, համապատասխան քայլեր միշտ ձեռնարկում ենք և քայլեր անում ենք, այնպես որ բոլորը անհոգ պետք է լինեն:
Տևական ժամանակ է՝ մամուլն ու քաղաքական շրջանակները խոսում են այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործարար թևի պատգամավորները դժգոհ են կուսակցության որդեգրած քաղաքականությունից և ցանկանում են, որպեսզի ԲՀԿ-ն վերադառնա իշխող կոալիցիա:
Հուլիսի 15-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակության այցը, որը վկայում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների նկատմամբ ԵԱՀԿ նախագահության ուշադրության մասին: