Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդին տեղափոխել են հիվանդանոց (լրացված)

Հուլիսի 15-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 35 RS 801 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Գ. Աբրահամյան) կողաշրջվել է:

Պարզվել է, որ Երևան – Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 35RS801 պետհամարանիշով (վարորդ Սուրեն Աբրահամյան, ծնվ.1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել, ինչից վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Երևան քաղաքի Սրբ. Գր.Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը:

Տեսանյութեր

Լրահոս