Հարություն Ղարագյոզյան. «Ես դաժե մտքումս ԲՀԿ-ից դուրս գալու մասին չեմ մտածել»
Հարցազրույց ԲՀԿ անդամ Հարություն Ղարագյոզյանի հետ
– Արդեն տևական ժամանակ է` մամուլը գրում է այն մասին, որ Դուք պատրաստվում եք դուրս գալ ԲՀԿ-ից: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այս լուրերը:
– Ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում: Դաժե իմ մտքով նման բան չի անցել:
– Այդ դեպքում ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են շարունակվում խոսակցությունները, որ դուրս եք գալու կուսակցությունից:
– Ես չեմ կարա ասեմ: Ես դաժե մտքումս ԲՀԿ-ից դուրս գալու մասին չեմ մտածել:
– Ասում են, որ համամիտ չեք ԲՀԿ-ի որդեգրած քաղաքականությանը, և, եթե ԲՀԿ-ն սեպտեմբերին իշխանական կոալիցիա չվերադառնա` դուրս եք գալու ԲՀԿ-ից: Այդպե՞ս է:
– Նման բան չկա: Ինձ ԲՀԿ-ում ամեն ինչ գոհացնում ա: Իգնչ ասեմգ նման բան չկա` ընդհանրապես չկա:
– ԲՀԿ-ի որդեգած այսօրվա դիրքորոշմանն ինչպե՞ս եք վերաբերում:
– Դե նորմալ: Կուսակցություն ա, քննարկումներ ենք անումգ լրիվ նորմալ ա:
– Իսկ ցանկություն չունե՞ք, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիա վերադառնա:
– Իմ կարծիքով… դե, մենք չենք որոշում: Եթե լինի` լավ կլինի, եթե չէ` դե ի՞նչ ասեմ: Վատ չի լինի, որ կոալիցիա կազմենք, բայց սենց էլ ա նորմալ:
– ԲՀԿ-ի համար ավելի շահեկա՞ն էր, երբ կոալիցիոն անդամ էր:
– Հա, իհարկե:
– Պարոն Ղարագյոզյան, այդ դեպքում չե՞ք փորձել կուսակցությանն առաջարկել մտածել կոալիցիա վերադառնալու մասին:
– Մենք նման քննարկումներ չենք ունեցել, որ լինեին, ես իմ խոսքը կասեի: Հիմա արձակուրդի մեջ ենք, հանգստանում ենք, սեպտեմբերին կգանք, ամեն ինչ պարզ կլինի:
– Իսկ ԲՀԿ-ում շա՞տ են մարդիկ, ովքեր Ձեզ նման ցանկություն ունեն ԲՀԿ-ին կոալիցիոն կազմում տեսնել:
– Չեմ կարա ասեմ, ամեն մարդ իրա կարծիքն ունի:
– Անընդմեջ խոսում են նաև, որ ԲՀԿ-ում երկու թև կա…
– Տենց բան չկա` ոչ մի թև չկա. ամեն ինչ իրա հունով գնում ա: Ոչ մի ճամբար չկա: Կուսակցությունով հավաքվում ենք, նորմալ, քննարկումներ ենք անում, տենց բան չկա:
– Նաև մեղադրանքներ են հնչում ԲՀԿ-ի հասցեին, որ Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության, վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ օֆշորային պատմության մասին հայտարարություններ չեք անում, կարծիքներ չեք հայտնում: Ինչո՞ւ այս թեմաներով Ձեր տեսակետը չեք հայտնում:
– Արձակուրդի մեջ ենք, ո՞նց խոսանքգ սեպտեմբերին կգանք, կխոսանք:
– Բայց սրանք նորություն չեն…
– Դե հա…
– Իսկ Դուք ինքներդ ի՞նչ կարծիք ունեք օֆշորային այս պատմության մասին:
– Ոչ մի: Եթե մարդը հրաժարվում ա, ասում ա, որ ինքը կապ չունի` ի՞նչ մտածեմ:
– Հավատո՞ւմ եք Տիգրան Սարգսյանի խոսքերին:
– Իհա՛րկե հավատում եմ: Եթե մարդն ասում ա` փաստեր էլ չկան, ինչի՞ չհավատամ:
– Բայց Կիպրոսի դատախազն էլ, ըստ էության, հերքեց:
– Դե հիմա Կիպրոսի դատախազը հերքեց, մեր վարչապետն էլ դիմել է մեր դատախազին, որ գործն ընթացք ստանա: Երբ ընթացք ստանա, այդ ժամանակ էլ ամեն ինչ պարզ կլինի:
– Խորհրդարանում կարծիքներ հնչեցին, որ պետբյուջեն «թալանվել» է: Սրագն էլ չեք հավատում:
– Ես չեմ կարծում, որ իրականությանը համապատասխանում ա: Ինձ թվում ա` նման բան չի կարող լինել, հնարավոր չէ, որ համատարած թալանեն:
– Պաշտոնական տեսակետ այս թեմաներով ԲՀԿ-ն կհայտնի՞:
– Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությունը կանի:
– Նման որոշում կա՞, թե՞ ենթադրում եք:
– Չէ, ես ենթադրում եմ: Հիմա ոչ մի որոշում էլ չկա` բոլորը հանգստանում են, արձակուրդի մեջ են: