Պարտադրում են նվազեցնել գազի գինը
Գազի գնի բարձրացումից հետո հանրապետությունում գործող գազալցակայանները ավտոմեքենաները լիցքավորում են գազի 1 խ/մ-ն 200 դրամով` նախկին 160 դրամի փոխարեն: Վերջին օրերին, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցներն այցելում են գազալցակայաններ և փորձում են դրանց սեփականատերերին պարտադրել իջեցնել գազի գինը և այն վաճառել 190 դրամով: Թեև ՏՄՊՊՀ-ից 168.am-ին հայտնել են, որ իրենք գազի գին չեն սահմանում, սակայն ավելացրել են, որ այս շուկայում անցկացվում են ուսումնասիրություններ, որի արդյունքում կորոշվի գազի վաճառքի ողջամիտ գինը, և ըստ այդմ էլ կորոշվի՝ գազի գնի թանկացումը եղել է ողջամտությա՞ն սահմաններում, թե՞ ոչ:
Ամենայն հավանականությամբ, գազի վաճառքի ողջամիտ գին կհայտարարվի հենց 190 դրամը, ինչը կնշանակի, որ գազը պետք է վաճառվի հենց այդ գնով: Դրանից բարձր գնով վաճառողները կհայտարարվեն «ագահ կողոպտիչներ»: Մնում է, որ հանձնաժողովը սահմանի մյուս ապրանքների և ծառայություններ ողջամիտ գները և հետևի, որ դրանից որևէ շեղում չլինի: Այդ ժամանակ կունենանք իսկապես շուկայական տնտեսություն:
Մանրամասն կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում: