Բաժիններ՝

ՊՆ զորամասի հրամանատարը բենզին է յուրացրել

Երևանի բնակիչ Ա. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 73-89 հոդվածների պահանջները: 2010թ. հունվարից մինչև 2012թ. մայիս ամիսների ընթացքում օգտագործել է պաշտոնեական դիրքը եւ 23.320 կգ 13.992.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոբենզինը դուրս է գրել` շահադիտական նպատակներով եւ կեղծիք կատարելով: Այսպիսով, նա ՊՆ-ին պատճառել է էական` 13.992.000 ՀՀ դրամի նյութական վնաս: Գործով դատական քննությունը շարունակվում է: Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացել է դատական տեղեկատվական համակարգից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031