ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը ցանկանում է ԲՀԿ-ին տեսնել կոալիցիայում
Տևական ժամանակ է՝ մամուլն ու քաղաքական շրջանակները խոսում են այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործարար թևի պատգամավորները դժգոհ են կուսակցության որդեգրած քաղաքականությունից և ցանկանում են, որպեսզի ԲՀԿ-ն վերադառնա իշխող կոալիցիա: Այս խմբի ԲՀԿ-ականները հատկապես մտահոգված են կուսակցության` աշնանն ընդդիմադիր դառնալու հնարավորությունից, և ըստ շրջանառվող խոսակցությունների` այդ դեպքում կարող են դուրս գալ ԲՀԿ-ից:
«Տենց բան չկա` ոչ մի թև չկա. ամեն ինչ իրա հունով գնում ա: Ոչ մի ճամբար չկա: Կուսակցությունով հավաքվում ենք, նորմալ, քննարկումներ ենք անում, տենց բան չկա»,- 168.am-ի հետ զրույցումասել է նա:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) թեև ասել է, որ իր մտքով անգամ չի անցել դուրս գալ կուսակցությունից, սակայն չի թաքցրել, որ իրենց համար շատ ավելի շահեկան էր, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի, այսինքն՝ իշխանության մաս էր կազմում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ»-ի վաղվա տպագիր համարում: