Հայ և իրանցի գործարարները կքննարկեն համագործակցության ուղիները
Վաղը Երևանում տեղի կունենա Հայաստան-Իրան գործարար համաժողով, որը կազմակերպում են Թեհրանի առևտրարդյունաբերական պալատը և Իրան-Հայաստան առևտրական պալատը՝ Հայաստանի Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) հետ համատեղ:
Ինչպես 168.am-ին հայտնում են ԶՀԳ-ի լրատվական ծառայությունից, ելույթներով հանդես կգան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահյա Ալե-Էսհաղը, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, Արաս Ազատ Առտրի և արդյունաբերական գոտու նախագահ Սադեղ Նաջաֆի Խեզերլուն: Իրանից ժամանած գործարար պատվիրակությունն ընդգրկում է տնտեսական և արդյունաբերական ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն ունեն Հայաստանի գործարարների հետ հաստատել համագործակցություն:
Նշենք, որ 2012թ-ին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 351 մլն 190 հազար դոլար (նախորդ տարվա համեմատ աճը՝ մոտ 4%), որից արտահանումը՝ 108.5 մլն, ներմուծումը՝ 242 մլն 677.8 հազար դոլար: Իրանից Հայաստան ներմուծվում են հիմնականում՝ կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, իրեր` քարից, գիպսից, ցեմենտից, ավտոմեքենաներ, սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ, իսկ արտահանվում՝ հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա: