ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նվազել է 0.63%-ով՝ կազմելով 409.53 դրամ: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալները կազմել են 8.84 մլն դոլար, ինչը 2.27 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ:
Հարցումը նաև ցույց է տվել, որ երեք տարեկան երեխաների 21.6%-ը յուրաքանչյուր օր օգտագործում է իր ծնողների սմարթֆոնը: Բացի այդ, նորածինների 4%-ը մինչ 6 ամսականը նաև ամեն օր այս կամ այն կերպ առնչվում է սմարթֆոնների հետ: Հարցումը կատարվել է 3200 մայրերի շրջանում, ովքեր ունեն 0-6 տարեկան երեխաներ:
Սմարթֆոնների սեփականատերերը սիրում են ամենատարբեր անկապ իրավիճակներում իրենց լուսանկարել: Այս հնարավորությունն ունեն արդեն նաև կատուները` շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիական ձեռքբերումների:
Հուլիսի 15-ին, ժամը 15.56-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 22 շենքի տանիքի անձրևատար խողովակները պոկվել են. կա ընկնելու վտանգ, անհրաժեշտ է օգնություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ նահանգի Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդիի գլխավորությամբ:
ՀՀ Ոստիկանությունից հաստատում են, որ երեկ` հուլիսի 14-ին` ժամը 02.20-ի սահմաններում, Երևանի Փափազյան փողոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի հետ:
Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Ք.Գուլազյանը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող ընկերոջից իր կնոջ անվամբ ուղարկված ծանրոցով 2013թ. հուլիսի 9-ին Շենգավիթ վարչական շրջանի փոստային բաժանմունքներից մեկից ստացել է առանձնապես խոշոր չափերի` 0,69 գրամ քաշով «Բուպրենորֆին» և 6,382 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց:
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ, այսօր բավարարեց ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության կենտրոնական բաժնի քաղաքացի Լևոն Բարսեղյանի հայցադիմումը: Դատարանը ճանաչեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ:
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով անչափահասի հետ ամուսնանալու և սեռական հարաբերություններ ունենալու համար Գևորգ Բաբաքյոխվյանը մեղավոր է ճանաչվել և տուգանվել 100.000 ՀՀ դրամի չափով:
Մոտ ժամանակներս Վրաստանում ի հայտ կգա բաց տիպի պատիժների իրագործման հիմնարկ:
Ռիչարդսն ընդգծել է, որ ինչ-որ բանի հասնելը պահանջում է շաբաթներով ռմբակոծություն:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Պռոշյան համայնքի ղեկավարի պաշտոնում ինքնառաջադրված ՀՅԴ անդամ Վովա Սահակյանի նախընտրական շտաբը ընտրության արդյունքների վերանայման պահանջով դիմում է ներկայացրել ԿԸՀ:
Մի քանի ամիս առաջ Թուրքիան հայտարարել էր Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ համատեղ գազատար կառուցելու և ինքնավարության տարածքում թուրքական ընկերությունների լայն գործունեություն ծավալելու մասին:
Զանգվածային լրատվական միջոցների լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հայտնել է. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանը շատ ավելի աղմկոտ է, քան՝ նախորդ խորհրդարանը:
Երևանի Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով:
Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:
Հուլիսի 15-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հանդիպումը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում:
Ոչ ոք չի կարող զինված ուժերին հրահանգել նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել իշխող թիմի ներկայացուցչի օգտին:
Հաղորդման հյուրը կինոռեժիսոր Ռոման Բալայանն է:
Ըստ մեղադրանքի,ամուսնալուծված 48-ամյա Անդրանիկ Թորոսյանը 2011թ.դեկտեմբերի վերջերին` Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ.Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում, և 2012թ. հունվարի 6-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ իր կողմից վարած 35 ՕՕ պետ համարանիշի «Գազել» մակնիշի 58 համարի երթուղային ավտոմեքենայի մեջ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ տասնվեց տարին չլրացած,իր փաստացի կնոջ 14-ամյա դստեր հետ:
Այս մասին հայտնել է Turmaks ընկերության ներկայացուցիչ Իլկեր Խուները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերադարձել է կարճատև արձակուրդից հետո և այսօրվանից անցել բնականոն աշխատանքի:
Հուլիսի 15-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղից վերև գտնվող Եղեգիս գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունը աննկատ չի անցել թուրքական կողմից։ Նախ, թուրքական մամուլի մի ներկայացուցիչ շատ զուսպ եւ զուտ լրատվական սահմաններում անդրադարձել է հարցին, թողնելով այն տպավորությունը, որ թուրքական պետությունը կամ առհասարակ թուրքական դաշտը խնամքով անուշադրության է ուզում մատնել կարևոր այս հայտարարությունը։