Վեդիի հիվանդանոցի անեսթեզիոլոգը՝ մեղադրյալի աթոռին

Արարատի և Վայոց Ձորի մարզերի Վեդի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վաղը տեղի կունենա «Վեդի» բժշկական կենտրոնի բժիշկ Ալեքսանդր Ֆանյանի գործով դատական նիստը:

Ըստ datalex տեղեկատվական համակարգի՝ Ալեքսանդր Ֆանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Վեդի» ԲԿ-ում որպես անեսթեզիոլոգ 2011թ հունվարի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Վեդի» ԲԿ-ում իրականացրել է «օղակված ճողվածք» հիվանդությամբ հիվանդանոց ընդունված Արալեզ գյուղի բնակիչ Գ.Ավետիսյանի բժշկական օգնությունը և սպասարկումը: Ըստ մեղադրական եզրակացության՝ վիրահատությանը նախապատրաստելիս Ալեքսանդր Ֆանյանը, սխալ մեկնաբանելով էլեկտրոսրտագրի ժապավենը, ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները և դրա նկատմամբ անփույտ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է Գ. Ավետիսյանի մահը:

Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Մեղադրանքը դատարանում պաշտպանում է Սարգիս Մալխասյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031