Այս մասին Մադուրոն հայտարարել է նախագահական նստավայրում նահանգապետերի հետ ունեցած խորհրդաժողովի ժամանակ:
«Եվ եթե մինչև երեկ կարող էին թեկուզ չնչին կասկածներ լինել, որ նախորդ օրը ՀՀ քաղաքացուն խալաթով և չստերով դատարան տանելն ընդամենը հանգամանքների բերումով է եղել, ապա «Վեստիի» ռեպորտաժից հետո այդ կասկածներն իսպառ վերեցան»:
Մուրսին զինվորականների կողմից գահընկեց է արվել հուլիսի 3-ին:
Էրդողանին այդ գիտական տիտղոսը շնորհվել էր 2009 թվականին:
«Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը թանկացումների այս ալիքի հետևանքները կործանարար է համարում: Ըստ նրա՝ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից»:
Հոսպիտալացվել է ավելի քան 13.500 մարդ, որոնցից ավելի քան 450-ը գտնվում է ծանր վիճակում:
«ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կքննարկի մի որոշման նախագիծ, որով հարկային արտոնություն է տրվելու մի ընկերության: Արտոնության տալու հիմնավորումներից մեկն այն է, որ այդ ընկերությունը 60 աշխատատեղ է ստեղծելու»:
Վարչապետը դա բացատրել է նրանով, որ կրեդիտ քարտերի օգտագործման համար բանկերի վերցրած տոկոսները շատ բարձր են:
«Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ՀՀ ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ»:
«Մենուա Հարությունյանը ցանկանում է պատգամավոր դառնալ և այդ նպատակով մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել թիվ 38 ընտրատարածքում»:
Երեխան ուշաթափվել է ու ընկել. նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Արդյոք կարո՞ղ է Ադրբեջանը իր համար անվնաս ձևով Ղարաբաղը գրավել: Իհարկե, ոչ, բնականաբար, նա կարող է հսկայական նյութական վնաս հասցնել մեր երկրին, Ղարաբաղին, բայց իրեն ավելի մեծ վնաս է հասնելու»:
Կառավարության հինգշաբթի օրը կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է մի որոշում, որոով նախատեսվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի դրամագլխի համալրման նպատակով այս կառույցին 200 միլիոն դրամի վարկ տրամադրել՝ 1 տարի մարման ժամկետով և տարեկան 0.1 % տոկոսադրույքով:
Աշխարհի ամենաթանկ սուրճը ծագել է ոչ թե Ջամայկայից կամ Հավայան կղզիներից, ինչպես ընդունված է կարծել, այլ Ինդոնեզիայից: Դա «Kopi Luwak» սուրճն է
Հրաչ Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, պատմում է, որ հուլիսի 10-ին է փեսայի հետ հեռախոսազրույց ունեցել, Հրաչյան ասել է, որ գործերը լավ են, աներոջն առաջարկել է գնալ իր մոտ, քանի որ այնտեղ լավ էլեկտրամոնտաժային աշխատանք կա: Սա եղել է վերջին զրույցը:
«Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունն իրականացնում է արդիականացման ծրագրեր և համալիր վերազինում է հիմնական սարքավորումները:
«Դոմ Պերիգնոն» – White Gold Jeroboam շամպայնի վաճառքի արժեքը կազմել է 40,000 դոլար: 2005-ի ընթացքում սահմանափակ քանակությամբ արտադրված «Դոմ Պերիգնոնը» համարվում է աշխարհի ամենաթանկ շամպայնը:
Barclaycard British Summertime փառատոնին տարբեր հյուրերի շարքում եղել է նաև երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: 43-ամյա երգչուհին իր ելույթի համար բավական ազատ հագուստ է ընտրել՝ կարճ տոպ և սպորտային տաբատ:
Տավուշի մարզի Արճիս համայնքում դեղձը վաղուց հասել է, սակայն մթերում, որպես այդպիսին, համայնքում չի իրականացվում, ինչի պատճառով գյուղացիները վաղ առավոտից մինչ ուշ երեկո դեղձը վաճառում են ճանապարհներին՝ ճամփեզրերին՝ այդկերպ փորձելով լուծել գոնե օրվա հացի խնդիրը:
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ դորտմունդյան ակումբ տեղափոխված Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը երրորդ անընդմեջ հանդիպումն անցկացրեց «Բորուսիայի» կազմում և կրկին գերազանց դրսևորեց իրեն՝ 43-րդ րոպեին հաշիվը դարձնելով 3:1:
Հայտնի մոդել Նաոմի Քեմպբելը, ով այ տարվա մայիսին նշեց իր 43-ամյակը, այս օրերին իր հանգիստն է վայելում Հնդկաստանում: Ինչպես գրում է viva.ua կայքը, մոդելը հանգստանում է ծովափում: Նրան այս օրերին կարողացել են լուսանկարել պապարացիները:
Բիգանիշվիլին պատասխան է տվել բոլորի փոխարեն, սակայն չի դիմացել իրեն ներկայացված «պրետենզիաների» ճնշմանը։ Հավաքի վերջում Բիգանիշվիլիին տեղեկացրել են, որ նրա գողական լիազորությունները դադարեցված են։
«Կարող եք շնորհավորել. դպրոցում աշխատանքս ստացվում է. տնօրենը հավանել է իմ փորձնական փուլն ու ասել, որ սեպտեմբերից կաշխատեմ: Ու լավ է` ընդամենը 3000 դոլար պետք է տամ` որպես աշխատանքի անցնելու շնորհակալություն: Կենտրոնի դպրոցներում «շնորհակալությունն» ավելի թանկ է` մոտ 5000 դոլար»:
Այսօր ժամը 12:30-ի սահմաններում դիակ է հայտնաբերվել Գյումրի Ավտոկայան տանող ճանապարհահատվածի մայթեզրին: Բնակիչներն ահազանգել են համապատասխան կառույցներին: Պարզվել է մահացածի ինքնությունը. 57-ամյա Սուրեն Վիրաբյանն ապրում էր Ավտոկայանին հարակից թաղամասում:
Հյուրանոցի ռեստորանից, որտեղ տեղի էր ունենում հարսանիքը, աղմկարար հյուրերը դուրս են եկել և իրենց ձեռնամարտը շարունակել փողոցում: «Սարասափելի է, որ իմ քրոջ համար այս առանձնահատուկ օրը վերածվեց մղձավանջի»,- ասել է Քրիստելը՝ մոռացած իր ջարդված քիթը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ուղիներ է փնտրում Paypal համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ համար հանելու ուղղությամբ: Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ` ի պատասխան ԿԲ նախագահին ուղղված «Հայ ծրագրավորողներ» ստորագրությամբ նամակի:
«Գյուղտեխնիկա չունենք, ինչի պատճառով հողերը չենք կարողանում մշակել….»,- ասում է գյուղապետը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև հուլիսի 11-ը տեղափոխվել է 5089 ուղևոր: Դա 4,1%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Մենք չգիտենք` ի՞նչ են ստորագրելու: Դուք գիտե՞ք, թե ինչ են նախաստորագրելու: Չե՞ք մտածել` ինչո՞ւ են այդ տեքստը գաղտնի պահում: Մի խումբ մարդիկ միշտ ասում են, թե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ թաքուն են արվում, իսկ Եվրոպան թափանցիկ համագործակցության կողմնակից է, բաց է հասարակարգը:
ՀՀ Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով: