Բաժիններ՝

«Այդպես էլ չհասկացա` դրա աղն ինչն էր». Բագրատյանը՝ կառավարության ծրագրի մասին

«Անկեղծորեն ասեմ` կառավարության ծրագրերին չեմ հավատում, կառավարության թվերին չեմ հավատում, գտնում եմ, որ կառավարությունը տնտեսական ծրագիր չունի, և այդ պայմաններում միջնաժամկետ ծախսային ծրագիրն ի՞նչ է անում` չեմ կարողանում հասկանալ: ԱԺ-ում կառավարության ծրագիր բերեցին, ես այդպես էլ չհասկացա` դրա աղն ինչն էր»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ «Եթե ծրագրում գրում են, որ Դատախազությունում կամ Արդարադատության նախարարությունում պետք է աշխատեն օրենքի համաձայն, դրա համար ծրագիր գրել պետք չէր, դա օրենքից բխում է»,- ասել է նախկին վարչապետը:

Հրանտ Բագրատյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի՝ երեքշաբթի օրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս