Նման կենտրոնների ստեղծման կարիք կա ողջ Հայաստանում, Գյումրիում` մասնավորապես, կապված հետերկրաշարժյան ծանր սոցիալ-տնտեսական վիճակի և արժեհամակարգի փոփոխման հետ: Կենտրոնի ստեղծման գաղափարը կար վաղուց:
Եվրոպական միության հետ համագործակցությունից շահույթը միանշանակ ավելի շատ է, քան Մաքսային միությունից: Կա ևս մի բան, որը ցանկանում եմ ավելացնել. չնայած Վիլնյուսի գագաթաժողովի հաջողության հավանականությանը` այս գործընթացը կարծես թե տևելու է մի քանի տարի, ես դա չէի պատկերացնում:
Կամարիս գյուղը Կոտայքի մարզի ոչ այդքան հարուստ գյուղերից է համարվում: Գյուղացիներն այստեղ զբաղվում են շինարարությամբ, արտագնա աշխատանքով, կաթ, մածուն կամ տնամերձ այգու պտուղներն են վաճառում Աբովյան քաղաքում:
Շվեյցարիան ավելի քան 31,5 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` 2013–2016թթ.–ին Հարավային Կովկասի տարածաշրջանի համագործակցության իր ծրագրի շրջանակներում։
ՌԴ իրավապահների կեցվածքը մեր կողմից ընկալվում է` որպես մարդու իրավունքների և ազգային արժանապատվության ոտնահարում:
Մրցաշրջանի առաջին իսկ խաղում իր գոլերի հաշիվը բացեց Ռուսաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդիպման 21-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը:
Դելֆինիում դաշտայինը պարունակում է գլյուկոզիդ դելֆինին, ակոնիտի թթու, սպիրտ (մաննիտ), կեմպֆերոլ և անտոցիանային ներկանյութեր, դաբաղանյութ, ֆլավոններ, կալիում, մագնիում, երկաթ, կուտակում է պղինձ, կոբալտ, մոլիբդեն, սելեն, ստրոնցիում։ Սերմերը մոտ 30 տոկոս ճարպ են պարունակում։
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 16-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410 դրամ։
Բելառուսական տրակտորներ արտադրող «Բոբրույսկի» գործարանը դատի է տվել Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս այդպես էլ չի վճարել Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց:
Շատ կարևոր էր այդ հանդիպումները սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ վերջում մարդկանց մոտ ոգևորությունը շատ-շատ ավելին էր, քան սկզբում, որովհետև սկզբում ոչ մեկը չէր պատկերացնում, թե ինչպես է լինելու և ինչ է լինելու:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են դեսպանության նկատառումները գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, երեկ կայացած դատական Հ.Հարությունյանի ներկայության վերաբերյալ:
Այսօր՝ հուլիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Լևոն Խաչատրյանը Նանսենի փողոցի թիվ 12 շենքի դիմաց իր կողմից վարած BMW-520 մակնիշի 214 LL 10 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 4-ամյա Ժիրայր Գրիգորյանին:
Մինչև օգոստոսի 30-ը Երևան-Շարժա-Երևան հետադարձ չվերթի արժեքը կկազմի 175 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Որոտան գետի Գոշագյոլ կոչվող հատվածում հավանական է՝ խեղդվել է 17 տարեկան անձը չպարզված քաղաքացի:
Ես կարծիք դեռևս չունեմ: Իր հետ ծանոթ եմ, բայց լիարժեք կարծիք չունեմ: Կաշխատենք` կերևա»: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ՀՀԿ-ական թեկնածուն Պռոշյանում ընտրակաշառք է բաժանել, Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Ես Պռոշյանի բնակիչ չեմ, պետք է գնաք Պռոշյան` իմանաք:
Թալսայի Մարդաբանության համալսարանի դոցենտ (ԱՄՆ, Օկլահոմա) Միրիամ Բելմակերը հանդես կգա «ՀՀ-ում հայտնաբերված հնէաբանական նմուշները և նրանց պահպանման կարևորությունը» զեկույցով:
Հուլիսի 16-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այս տարի հուլիսին արտադրության կհանձնվի Apple ընկերության սմարթֆոնի նոր մոդելը, որն ունի Նոր iPhone-5S անվանումը: Այն շուկայում կհայտնվի աշնանը` սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, կարծում է Jefferies-ի վերլուծաբան Փիթեր Մայսեկը:
Հուլիսի 16-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Պարույր Սևակի փողոցի 2-րդ անցուղու թիվ 9 տան դիմաց խոշոր եղջերավոր անասունն ընկել է հորը և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով`, որոշել է Արմեն Սարգսյանին ազատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է:
Ես դեմ չեմ, թող քննությունը գնա` ինչպես հարկն է, ոչ թե մարդու իրավունքները տրորելով…տեռորիստին բերեն դատարան` կոստյում-շալվարով, կոկիկ հագնված, իսկ դժբախտ պատահարի… բերեն կանացի խալաթով, չգիտեմ` ինչ քստիկներով, դա ճի՞շտ է, դա մարդու իրավունքների ոտնահարում չէ՞:
Հուլիսի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:
Իրոք, հանցագործություն է կատարվել եւ նրան թող դատեն՝ համաձայն օրենքի, բայց այն վերաբերմունքը, որին արժանացել է խեղճ հայը, իմ հայրենակիցը, անընդունելի է: Մենք ուզում ենք, որ հյուպատոսը՝ որպես ՌԴ ներկայացուցիչ, մեզ բացատրի, թե ինչ հիմունքներով են այդ կերպ վերաբերվում մեր քաղաքացու հետ:
Հուլիսի 16-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 23 բնակարանի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստից հետո միջադեպ է գրանցվել: Ցուցմունք տալու համար դատարան եկած Ղուկասյանը (լուսանկարում) նիստից հետո իր շքախմբի հետ ծեծի է ենթարկել մեղադրյալի հորը:
РОССИЯ 1 հեռուստաալիքով հեռարձակվող թոք-շոու-ի ընթացքում քննարկում են Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառներն ու հանգամանքները` անիմացիոն տեսանյութով ցուցադրելով վթարի մանրամասները:
Մաղաքյանը մոտ 100 գիտական աշխատանք է հրապարակել կարևորագույն աստղագիտական ամսագրերում, որոնք նվիրված են Մեր Գալակտիկայում աստղերի և միգամածությունների ուսումնասիրությանը, այդ թվում` «Անդրադարձնող միգամածությունների միացյալ կատալոգը» 2003թ.:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։
Հիմա ամենակարևորն այն կազմակերպության տիրոջը գտնելն է, ուր նա աշխատանքի է անցել, և որը նրան տրամադրել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող փոխադրամիջոց: Մեքենան գործարկումից առաջ փորձաքննության չի ենթարկվել, ինչը կազմակերպության ղեկավարության կողմից կոպիտ օրինախախտում է: