Արամ Կարապետյան. Էդ ի՞նչ կատարվեց, որ հիմա մեզ ճնշում են

«Մենք հիմա խոսում ենք վերացական մի թղթի մասին: Ոչ մեկս էլ չգիտենք, թե ի՞նչ է գրված այնտեղ, ու դրա համար չենք կարող ենթադրել կամ դրանից եզրակացնել` Ռուսաստանն ունի՞ ճնշելու կարիք, թե՞ ոչ»,- խոսելով ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ու դրա հետ կապված Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումների մասին, 168.am-ի հետ զրույցում ասել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` մտահոգություն հայտնելով այն կապակցությամբ, որ մինչև այժմ չի հրապարակվում Ասոցացման համաձայնագրի տեքստը:

«Եվ, բացի այդ, ի՞նչ կարևոր է դա: Ես չգիտեմ` այդ ճնշումը կա՞, թե՞ չկա: Սերժ Սարգսյանը կիմանա միայն դրա մասին… Բոլոր փոխհարաբերությունները իրենք են ճշտում: Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Պուտինի լավագույն ընկերները չէի՞ն: Էդ ի՞նչ կատարվեց, որ հիմա մեզ ճնշում են: Չէի՞ն ասում, որ եղբայրություն ենք…»,- նշել է նա: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք, ըստ Ա. Կարապետյանի, ներկայումս վատթարացել են, նրա իսկ համոզմամբ` Սերժ Սարգսյանը կարող է կարգավորել ընդամենը մեկ հեռախոսազանգով:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 ԺԱՄ»-ի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս