Ավտովթար Շիրակ գյուղում. վարորդի վիճակը ծանր է (լրացված)

Հուլիսի 15-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Մոսկվիչ» մակնիշի 12ԼՕ350 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Արթուր Եղոյանը (ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահաել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և ուղղել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031