
«Սուրիկ Խաչատրյանի գլխին Գորիսի դեպքը սարքեցին». գյուղապետ

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Սյունիքի մարզում վախի մթնոլորտի մասին՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքի գյուղապետ Սերյոժա Ամիրխանյանը հերքել է, որ նման բան կա. «Ինչի՞ պիտի վախենային Սուրեն Խաչատրյանից: Ես նրան հարգում եմ, մինչեւ հիմա էլ հարգում եմ ու հարգելու եմ: Ես գտնում եմ, որ ղեկավարը պիտի ձիգ լինի, որ ենթակաները տենան՝ զգաստանան, աշխատանքները նորմալ կատարեն, բառադի չլինեն: Այդքան անարխիան, որ լինում է, դա ղեկավարի թուլությունից է լինում»:
Դիտարկմանը՝ եթե այսօր Դուք վատ կարծիք ունենայիք Սուրիկ Խաչատրյանի մասին, չէի՞ք վախենա ասել: Գյուղապետը վստահեցրել է. «Ո՛չ, ո՛չ: Ես ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ էլ: Ընտրություներից հետո ես տեսել եմ էդ մարդը կարճ ժամկետում ինչ ձեւ է աշխատում: Ղեկավարից պիտի յուրաքանչյուր աշխատող մի քիչ զգաստանա: Եթե չզգաստացավ, էդ կազմակերպությունը կազմակերպություն չի դառնա: Ես վախենալու ոչ մի բան չունեմ՝ ով ուզում է լինի՝ ախպերս կլինի, Սուրեն Խաչատրյանը կլինի, ով ուզում է լինի՝ ես պրյամո երեսին էլ կասեմ: Նման մարդուն ո՞նց կարելի է…»:
Հարցին՝ այսինքն «սարքեցի՞ն Սուրեն Խաչատրյանի գլխին» Գորիսի դեպքը՝ Սերյոժա Ամիրխանյանը պատասխանել է. «Այո, շատ հնարավոր է: Ընդհանրապես ամբողջ մարզը գիտի, հայը մի կեղտոտ խասիաթ ունի՝ ում համար ավելի շատ ես անում, էնքան ասում են՝ սա պարտական է, պիտի անի»:
Մանրամասները՝ այստեղ: