Բաժիններ՝

4 մլրդ ռուբլի` ՏՏ ոլորտում 50 հետազոտական կենտրոն ստեղծելու համար

Ռուսաստանի կառավարությունը պատրաստ է 4 մլրդ ռուբլի ծախսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 50 հետազոտական կենտրոններ ստեղծելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը`վկայակոչելով հեռահաղորդակցության և կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովի հայտարարությունը, ով նշել է, որ այդքան գումար է նախատեսվում տրամադրել այդ ուղղության 50 կենտրոնների ստեղծման համար:

Նախարարը նշել է, որ դրանք կլինեն գործող համալսարաններ և գիտահետազոտական ինստիտուտներ, այդ թվում` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտները:

Ներկայում գերատեսչությունը հայտերի է սպասում բոլոր նրանցից, ովքեր ցանկանում են մասնակիցը դառնալ նման կենտրոնների ստեղծմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս