Ինչո՞ւ է դանդաղում Միխայիլ Բաղդասարովը
Այս տարվա մարտի վերջին «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարեց իր սնանկության մասին և այդ կարգավիճակը պաշտոնապես հաստատելու համար պետք է դիմեր դատարան: Մինչ օրս ավիաընկերությունը սնանկ ճանաչվելու համար փաստաթղթերը չի ներկայացրել դատարան: Արդեն շուրջ 3.5 ամիս է անցել: Ինչո՞ւ է դանդաղում «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Այս հարցին ավիաընկերությունից 168.am-ին պատասխանեցին, որ պատճառը «Արմավիայի» պարտքերն են:
«Ընկերությունը քիչ-քիչ վճարում է աշխատակիցների պարտքերը, միաժամանակ մեր իրավաբանները հավաքում են դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նաև փոխհատուցում ենք այն մարդկանց, որոնք վաղօրոք տոմս էին ձեռք»,- ասացին «Արմավիայից»:
Թե ներկայումս որքա՞ն է կազմում «Արմավիայի» պարտքը, ընկերությունում դժվարացան նշել: Այժմ արդեն նախկին աշխատակիցներին ավիաընկերությունը վճարում է 2012 թ. դեկտեմբերի և 2013 թ. հունվարի աշխատավարձերի պարտքերը: