18 մարդու մահվան ելքով վթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացուն կանացի խալաթով տարել են դատարան (տեսանյութ)

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին այսօր կանացի խալաթով տարել են Տվերսկի դատարան:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել էր ավտոբուսին, որի արդյունքում 18 մարդ էր զոհվել և մի քանի տասնյակ մարդ տեղափոխվել էին Մոսկվայի հիվանդանոցներ, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:

Երկու օր առաջ Հրաչյա Հարությունյանը գտնվում էր հիվանդանոցում, իսկ երեկ նրան հիվանդանոցից անմիջապես տարել են դատարան: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա դեռ շոկային վիճակում է եղել, չի կարողացել զսպել արցունքները և հրաժարվել է պատասխանել քննիչների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031