Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ եվրապատգամավորները հանդիպել են մեկուսարանում գտնվող Վանո Մերաբիշվիլիի հետ:
Ունեմ տեղեկություն, որ միայն երեկ է ինքը տեղեկացված եղել՝ ի՞նչ է պատահել, քանի՞ զոհ կա, ու դրանից ինքն է՛լ ավելի վատ է սկսել զգալ իրեն: Մանրամասն տեղեկություններ ունեմ, որ ինքն արդեն սկսում է ուրիշ բաների մասին… Ինքը հաստատ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է: Ինքը չի գիտակցում՝ իր հետ ինչ է կատարվում: Մինչ այս ինքը չի գիտակցել, չի հասկացել՝ ինչ է իր հետ կատարվում: Ինքը դեղերի ազդեցության տակ է եղել: Երեկ միայն փաստաբանի հետ զրույցում ինքը մոտավորապես պատկերացում է կազմել՝ ինչ է եղել, ինքն ինչի դեմ է կանգնած:
2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Բաթումի ծովային նավահանգստի բեռնաշրջանառությունը կազմել է 789.629 տոննա չոր բեռ:
«Մեծն Տիգրան» գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանն էլ հանդես է եկել կոչով` ուղղված պաշտպանության նախարարությանն ու հայրենի օլիգարխներին:
Սաակաշվիլիի խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը ցուցաբերել է բավական կառուցողական ու բաց դիրքորոշում:
Ըստ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոնում ստացված տեղեկությունների՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում, այդ թվում Արաբկիրում, Նոր Նորքում և Մալաթիա-Սեբաստիայում, «7star»անվանմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բնակիչներին առաջարկում է մատուցել ջրի զտիչի մաքրման և սպասարկման ծառայություն, որի դիմաց գանձում է 200-ական դրամ:
Շովինիստական և մարդկային արժանապատվությունն այլևայլ կերպերով ոտնահարող պիտակներ են կպցվում, ինչպես «վարորդ հայ մարդասպան», «բառաչում է» և այլն: Այս ամենը սովորեցնում է շովինիզմ, դաժանություն, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք և հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին ուղղված սպառնալիք:
Կիաին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացել Մարդու իրավունքների տուն՝ ընդգծելով, որ նախկինում դրա փակումը հանդիսացել է մարդու իրավունքների կոպիտ խախտում:
Ունեմ ստույգ ինֆորմացիա, որ ինքն ունի կրծքավանդակի սալջարդ, ունի ոտքի լուրջ վնասվածք, նույնիսկ տիրապետում եմ ինֆորմացիայի, որ թևն է կոտրված: Իրեն որ տանում են, տեղափոխություններն անում են, անում են հատուկ դեղերի, ցավազրկողների միջոցով: Իսկ դա արդեն ոչ մարդկային արարք է:
Հանցագործները հափշտակել են զբոսաշրջիկների բջջային հեռախոսներն ու պայուսակները:
Աբրահամյանի հեռագրում որևէ խոսք չկա ՌԴ պետական հեռուստաընկերությամբ ցուցադրված՝ ՀՀ քաղաքացուն նվաստացնող ռեպորտաժի մասին, ինչն էլ բորբոքել է բողոքի ալիքը Հայաստանում: Այդ մասին խոսել՝ կնշանակեր՝ տալ քաղաքական գնահատականներ և պահանջել քաղաքական պարզաբանումներ, ինչը, բնականաբար, ՀՀ իշխանությունների ուժերից վեր է:
Արդեն տեղադրված են 34 տերմինալներ Յունիբանկի մայրաքաղաքային և որոշ մարզային մասնաճյուղերում, այդ թվում` Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Հրազդանում, Արթիկում և Կապանում: Մինչև հուլիսի վերջը տերմինալներ կտեղադրվեն բանկի բոլոր 45 մասնաճյուղերում:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայկական այն կայքերի ցանկը, որոնք անցած գիշեր ադրբեջանցիները կոտրել են: Նա միաժամանակ խնդրում է ծանոթանալ կոտրված կայքերի ցուցակին ու ծանոթ հասցեներ լինելու դեպքում տեղեկացնել կայքերի տերերին:
Գերմանական մամուլի հաղորդմամբ՝ բուժզննմամբ պարզվել է, որ հայ կիսապաշտպանը մասնակի վնասել է աջ ոտքի կոճը: Դրա ապաքինման համար կպահանջվի մինչեւ չորս շաբաթ: Հիշեցնենք, որ Հենրիխը վնասվածք է ստացել շվեյցարական «Լյուցերնի» հետ Դորտմունդի «Բորուսիայի» ստուգողական խաղում:
PKK-ն մտադիր է առաջիկա բողոքի ակցիաների ժամանակ անվտանգության ուժերի դեմ կիրառել ինքնաշեն պայթուցիկներ և Մոլոտովյան կոկտեյլներ:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից մինչ Գեղարքունիքի մարզ` Դիլիջանի ոլորաններ, բնակչությունը գտել է հետաքրքիր ապրուստի միջոց. տեղացիները զբաղվում են եփած եգիպտացորենի, կամ, ինչպես ասում են` «խաշած կուկուռուզի» վաճառքով, որից ստացված գումարներով հոգում են օրվա կենցաղային փոքր խնդիրները:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Կենտրոն-1» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան:
Ավելի հետաքրքրիր քաղաքական ստարատագեմա է ուրվագծվում այսօրվա Հայաստանում: Եթե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը շարունակեր զարգանալ, և նախագահ Սերժ Սարգսյանը հանկարծ որոշեր հանրապետությունը իսկապես մաքրել կոռուպցիայից, ապա նա դա կաներ այդ կառույցի ղեկավարի ձեռքով: Եվ մենք ականատես կլինեինք, թե ինչպես Իշխան Զաքարյանը կխաղար դանակի դեր:
Կոնֆերանսը նախաձեռնել է քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, այն հավանության է արժանացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության կողմից:
Եթե փորձառու չլիներ, պատկերացնում եմ՝ քանի զոհ կլիներ: Ցավում եմ բոլորի համար, կորուստը շատ մեծ է ու անդառնալի, այդ 18 մարդու կյանքի համար անմեղ մեղավոր է հայրս, ցավակցում ու աջակցում եմ զոհերի հարազատներին, ես խոնարհվում են նրանց առջև: Ինձ համար ծանր է, ես շատ լավ գիտեմ՝ վիշտն ինչ է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը, Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
Նրանք, ովքեր հանդես են գալիս Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններով, արդյունքում կտուժեն այդ դիրքորոշումից:
25-ամյա Քրիստինե Գալստյանը մեղադրվում է 2012 թվականի հունիսի 13-ին ժամը 10:00-ի սահմաններում, Վարդենիսի անասնաբուժական, անասնաբուծական դեղորայքի առևտրի կետից «Գարանտեքս» (կլերատ) տեսակի մկնասպան պատրաստուկ ձեռք բերելու և նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում սեփական երեխաներին խմեցնելու մեջ:
Աղբյուրը հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այդ այցի ծրագրի կազմման ուղղությամբ:
Բացի այդ, կողմերը քննարկել են տարածաշրջանային և էներգետիկ բնույթի հարցեր:
Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում (յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ, յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ, մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ, մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ, մեկ տարվա համար` մինչև 100 000 դրամ ներառյալ) սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են BMW մակնիշի 81 TD 001 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 90 ԼՕ 020 համարանիշի և ИЖ մակնիշի 24 ՍՏ 201 համարանիշի ավտոմեքենաները:
PYDը պլանավորել է դրանից երեք ամիս անց անցկացնել սահմանադրական հանրաքվե:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանից ոչ հեռու, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ գնդապետ, զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: