Բաժիններ՝

Գիտաժողով՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական թանգարանում

Հուլիսի 17-ին ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում (Բաղրամյան 24Ա) տեղի կունենա  «Հայաստանի հնակենսաբանական և հնէաբանական հավաքածուների ներկան ու ապագան» թեմայով գիտաժողով: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Թալսայի Մարդաբանության համալսարանի դոցենտ (ԱՄՆ, Օկլահոմա) Միրիամ Բելմակերը հանդես կգա «ՀՀ-ում հայտնաբերված հնէաբանական նմուշները և նրանց պահպանման  կարևորությունը» զեկույցով: ԵՊՀ-ի պատմության ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ագգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռուզաննա Մկրտչյանը կներկայացնի  «Հնագիտական հավաքածուները՝ որպես հնաէկոլոգիական, հնաժողովրդական, էթնոժառանգական և թանգարանային անփոխարինելի գիտական տեղեկատվություն (կամ արժանահավատություն)» զեկույցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031