Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի և Պետական Դումայի նախագահներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից ցավակցություն հայտնելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին ու խորհրդարանականներին  Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով  մարդկանց ողբերգական մահվան  կապակցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրել է իր անկեղծ ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել նաեւ զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, իսկ բոլոր վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: :

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031