Բաժիններ՝

ԱԳՆ. Մոսկվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարության հետ

ՀՀ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոսկվայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այսօր հանդիպում են ունեցել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարության հետ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են դեսպանության նկատառումները գործի օբյեկտիվ քննությունն ապահովելու, երեկ կայացած դատական Հ.Հարությունյանի ներկայության վերաբերյալ:

Ոստիկանության ներկայացուցիչներին է փոխանցվել նաև Մոսկվայի ոստիկանապետին ուղղված ՀՀ դեսպանի նույնաբովաբդակ նամակը:

Հավաստիացումներ են ստացվել գործի օբյեկտիվ քննության, ինչպես նաև Հ.Հարությունյանի անվտանգության ապահովման և քննչական ու դատական գործընթացներին նրա պատշաճ մասնակցության ապահովման մասին:

Մոսկվայում ՀՀ դեսպանատունը շարունակում է մշտական կապ պահպանել ինչպես քննչական մարմինների, այնպես էլ Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ: Քննարկվում է երրորդ դատապաշտպանին ներգրավելու հնարավորությունը»:

Լուսանկարը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031