Հուլիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-22-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ում՝ ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը:
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը և հայկական Սուրբ Կիրակոսի եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքն արձանագրություն են ստորագրել են:
1991 թվականի անկախությունից ի վեր Հայաստանի ղեկավարները դժկամ էին Հայոց ցեղասպանության ճանաչումից անդին այլ պահանջներ ներկայացնել Թուրքիային: Հայ պաշտոնատարները միայն վերջին տարիներին են սկսել խոսել «ցեղասպանության հետևանքների վերացման մասին»՝ առանց նշելու «հետևանքները» և դրանց «վերացման» միջոցները:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին, քանի որ մեր երկներին կապում է պատմական, բազմադարյա բարեկամությունը:
Վերջին օրերին կրկին կրակոցներ են հնչել ադրբեջանական կողմից Հայաստանի սահմանների, մասնավորապես՝ Բաղանիս գյուղի տարածքում: Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանի փոխանցմամբ՝ երկու օր շարունակ կրակոցներ են հնչել, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան-Թիֆլիս ավտոճանապարհի Բաղանիսի հատվածով երթևեկությունը դադարեցվել է, և այն կազմակերպվել է ռեզերվային ճանապարհով:
Ավտոմեքենայի սեփականատեր Համլետ Գուլակյանն ասել է, որ ինքը երկու տարի առաջ ավտոմեքենան բարվոք վիճակում վաճառել է: Գուլակյանը չի բացառել, որ նոր տերերը չեն հետևել մեքենային ու այն դարձել է անսարքության պատճառ:
Ռոուհանին, սակայն, կոնկրետ անուններ չի տվել:
«Մեղրի համար նման առատ տարի եղել է մեկ էլ 1952 թվին, էս տարին շատ լավ տարի է, ուղղակի հիասքանչ…»,- ասում է «Մեղվաբույծների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Թելման Նազարյանը:
Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2013 թվականի հունվար-հունիս ամիսներին (առաջին կիսամյակին) Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը (նախնական տվյալներով) կազմել է 4713 միլիոն դոլար:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դա միջազգային իրավունքի խնդիր է. կախված է պայմանավորվածությունից, բայց որքանով ես տեղյակ եմ` համապատասխան կոնվենցիա չի նախատեսվում: Հնարավոր է պատժի կրում մեր երկրում դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելուց հետո, բայց քանի որ դեռ չկա դատարանի վճիռը, դեռ վաղ է քննարկել այդ հարցը, ուստի ճիշտ է պատշաճ պաշտպանություն ապահովենք մեր քաղաքացուն, նոր դրանից հետո կխոսենք:
Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Կառավարությունը մտադիր է Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող 3 ընտանիքներին նվիրել իրենց կողմից զբաղեցված հանրակացարանային սենյակները:
Արդեն մեծ էկրաններին է արցախյան պատերազմի տարիների մասին հայկական նոր, հոգեբանական «Չեզոք գոտի» թրիլլերը, որի ռեժիսորը Արտակ Զիլֆիմյանն է, հեղինակը` Նվեր Գալստյանը: Ֆիլմի նկարահանվել է կինոկենտրոնի տեխնիկայով:
Հուլիսի 13-16-ին «Սադախլո» մաքսային անցակետի աշխատակիցները բացահայտել են Հայաստանից չհայտարարագրված ոսկեղենի ներկրման երկու փաստ:
«Ուզում եմ տեղյակ պահել, որ «Պատմություներ պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմից օգտագործված լուսանկարում, որը տարածվել է համացանցով, պատկերված է ոչ թե Հրաչյա Հարությունյանը, այլ 1994թ-ին Մատաղիսում, մարտի դաշտում զոհված` կապիտան Նորիկ Ղազարյանը»:
Տվյալ քաղաքացին, հերթական անգամ խախտելով Երևան քաղաքի ավագանու որոշումը՝ բացօթյա ապօրինի առևտրի իրականացման արգելքի պահով, շարունակում է կատարել ապօրինի գործունեություն: Համապատասխան օղակի աշխատակիցները վարչության պետի գլխավորությամբ հերթական անգամ նախազգուշացնում են, որ արգելված է իրականացնել բացօթյա ապօրինի առևտուր:
Երևանի Արարատյան փողոցի մի բնակչուհի օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ 21-ամյա դստեր ընկերը՝ 1992 թ. ծնված Մ.-ն, ազատ ելումուտ ունենալով իրենց տուն՝ ապրիլի 27-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
2013 թ. հունիսի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջ դրեց ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեռևս անցյալ տարի սկիզբ առած դատական գործին` ուժի մեջ թողնելով ԻԱԿ-ի օգտին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:
Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան է գալու նաև օգոստոսին:
Հուլիսի 17-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին գտնվող «Ռան Օյլ» բենզալցակայանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 17-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«Իր հագուստը կեղտոտ էր ու արյունոտված, կներեք, չհասցրեցինք գնալ խանութ՝ մասնավորապես հայկական խանութ` նոր շորեր գնելու, նույնիսկ՝ խալաթ… ինչ գտել ենք, անմիջապես հագցրել ենք, որպեսզի մերկ չլինի»:
Նրանց մեծ մասի տարիքը եղել է 10 տարեկանից էլ ցածր:
Երբ ասացինք, որ մեր հարցն իրեն է ուղղված և ոչ թե լրատվական ծառայությանը, Օլեգ Եսայանն անջատեց հեռախոսը: Նրա հետ կապ հաստատելու մեր երկրորդ փորձի ժամանակ Օլեգ Եսայանի հեռախոսը պատասխանեց մի երիտասարդ, ով հորդորեց այլևս չզանգահարել այս համարին` «չանհանգստացնել դեսպանին»:
Ինչպե՞ս աղջկան առաջարկել միասին դուրս գալ և դա անել այնպես, որ նա մերժելու հնարավորություն չունենա։ Ինչպե՞ս կարդալ մտքերը։ Ինչպե՞ս գրել հիթային երգ…
Քննիչը և մեղադրողը առաջարկել են երկամսյա կալանավորումը, քանի որ, մեղադրյալը գտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել, ինչպես նաև ներգործություն ունենալ գործի մասնակիցների վրա: