Բաժիններ՝

Շվեյցարիան ավելի քան 31,5 մլն դոլար կտրամադրի Հայաստանին

Շվեյցարիան ավելի քան 31,5 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` 2013–2016թթ.–ին Հարավային Կովկասի տարածաշրջանի համագործակցության իր ծրագրի շրջանակներում։ Ինչպես հաղորդում է ԱՌԿԱ-ն, այս մասին տեղեկացրել է Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ռուդոլֆ Շոխը։

«Բյուջետային ծրագրի համաձայն` տարբեր ծրագրերի իրականացման համար ամբողջ տարածաշրջանին մոտ 120 մլն դոլար կտրամադրվի, որից մոտ 30 մլն դոլարը կուղղվի Հայաստանին, նույնքան` Ադրբեջանին և մոտ 40 մլն դոլար` Վրաստանին։ Մնացած միջոցները կուղղվեն տարածաշրջանի ընդհանուր ծրագրերին»,– ծրագրի ներկայացման ընթացքում լրագրողներին ասել է Շոխը։

Ըստ նրա` համագործակցության ռազմավարությամբ նախատեսված միջոցները կուղղվեն երեք երկրների տնտեսության զարգացմանը, ինքնակառավարման տեղական ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանը, տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը։

Մանրամասները՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031